«Երևի, Միշիկի անուն լսելիս՝ ոտները թուլանում են». Փաշինյանը՝ ԱԳ փոխնախարարի հայտարարության մասին
«Ասում են՝ ԱԳՆ-ն տեղյակ չէ. այդ փաստաթղթերը ստացվում են ԱԳՆ խողովակներով, ես ո՞նց եմ ստանում դա, կարո՞ղ է մեկը բացատրել: Դա տրվում է ՌԴ-ում ՀՀ դեսպանատուն, դեսպանատունը ուղարկում է նախարարություն՝ նախարարին, նախարարն էլ ուղարկում է ինձ: Հիմա այնպիսի ժամանակներ են, մարդիկ, եսիմ, երևի Միշիկի անուն լսելիս՝ ոտները թուլանում են, ասում են՝ մենք չենք, մենք չենք»,- ԱԺ-ում այսպես արձագանքեց Նիկոլ Փաշինյանն ԱԳ փոխնախարար Ավետ Ադոնցի այն հայտարարությանը, թե տեղյակ չէ՝ ինչ փաստաթղթի մասին է խոսքը:
Այդ փաստաթղթից որևէ տեղեկություն չունեմ, Արտգործնախարարությունը չունի»,- լրագրողների հետ զրույցում ասել էր փոխնախարարը: