«Քո ժամկետը լրացած է, քո տեղը պատմության աղբանոցն է». Գեղամ Մանուկյանը՝ Նիկոլ Փաշինյանին
ՀՀ քաղաքացիները ցույց էին տալիս դեղին քարտ՝ զգուշացնելով, որ նրանք մոտենում են կարմիր գծերին: ԱԺ-ի մոտ ընթացող հանրահավաք ի ժամանակ հայտարարեց ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը:
«Զգուշացնելով, որ նրանք զբաղված են միայն իրենց իշխանությունն ամրապնդելով: Զգուշացնելով, որ նրանք վտանգում են մեր ազգային հարցերը: Զգուշացնելով, որ նրանց գործողություններն ամեն վայրկյան ավելի են վտանգում Արցախի անկախությունը: Նրանք խելքի չեկան»,- շեշտեց նա՝ հիշեցնելով, որ իշխանական պատգամավորները, իրենց ղեկավար Նիկոլ Փաշինյանի հետ ձեռք ձեռքի տված, և իրենց կողմից օժանդակվող հասարակական կազմակերպություններով և օտարերկրյա գործակալներով 2.5 տարվա ընթացքում գողացան մեր հայրենիքը, ուստի արդեն կարմիր քարտ ցույց տալու ժամանակն է:
«Այսօր կարմիր քարտով ԱԺ-ի դիմաց Նիկոլ Փաշինյանին ասում ենք՝ քո ժամկետը լրացած է, քո տեղը պատմության աղբանոցն է: Եվ Հայաստանը պետք է լինի առանց Նիկոլ»,- հայտարարեց Գեղամ Մանուկյանը:
Դաշնակցական գործիչը դիմեց ոստիկաններին՝ հիշեցնելով, որ նրանք սպայի արժանապատվության երդում են տվել և ուշադրություն հրավիրելով այն փաստի վրա, որ իրենց կողքին ոստիկանի համազգեստով քաղաքացիան անձինք կան:
Ինչ վերաբերում է Փաշինյանին, ապա, ըստ Մանուկյանի, նա թաքնվում է զոդված ճաղերի հետևում, ինչպես նաև՝ ոստիկանների և սադրիչների:
«Դու այդպես փախած ես մնալու: Փախած՝ քո երկրից»,- Փաշինյանին զգուշացրեց Մանուկյանը: