«Մենաշնորհները վերացել են Կարեն Կարապետյանի օրոք». Միհրան Պողոսյան

«Իմ կարծիքով՝ մենաշնորհները վերացել են Կարեն Կարապետյանի օրոք: Ես չգիտեմ, միգուցե տնտեսության զարգացման համար որոշակի լավ քայլեր Կարեն Կարապետյանի օրոք եղել են, վատ է եղել, բայց այն, որ մենաշնորհները Կարեն Կարապետյանի օրոք… իրապես սառույցը կոտրվեց, ես որպես տնտեսագետ և որպես իավաբան կարող եմ դա ասել, որ դա իականություն է: Մենք պետք է արձանագրենք նաև դրական, լավ արդյունքները»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀԿ-ական պատգամավոր Միհրան Պողոսյանը` ի պատասխան հարցի, թե այս օրերին բանանի կտրուկ էժանացումն ինչո՞վ է պայմանավորված:

Ըստ նրա` ինքը ժամանակ չի ունեցել ուսումնասիրելու բանանի շուկան. «Ինձ հետաքրքրում է ցանկացած շուկա, բայց ժամանակս չի հերիքում»:

«Եթե կան այդպիսիք, որոնք որոշակի գործառույթներ են իրականացրել, որը օրենքին չի համապատախանել, մի ապրանքը մեկ ուրիշի տեղ, կամ ընդհանրապես չեն մաքսազերծե, ապա ես ինքս ջատագովն եմ, որ նման մարդիկ հայտնվեն վանդակների ետևում»,- ասաց Մ.Պողոսյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031