Սեպտեմբերի 1-ին ընդառաջ նոր ուսումնական տարվա նախապատրաստական աշխատանքների շրջանակներում Կրթության և գիտության նախարարությունը ծախսել է 110 մլն դրամ՝ դասագրքերի, դասամատյանների ու վարժությունների տետրերի համար։
Քաղտեխնոլոգներն ու վերլուծաբանները գրեթե բացառում են ընտրակաշառքի ու ընտրակեղծիքների կիրառումը Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ։
Հայաստանը քաղաքական նոր ձևավորումների փուլում է, արագ ու դինամիկ պրոցես է լինելու, և դեռևս շատ ուժեր կմիավորվեն ու կբաժանվեն: Նման կարծիք այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց քաղաքագետ Հայկ Բալանյանը՝ կանխատեսելով, որ դա կտևի տարիներ:
«Ապրիլին հեղափոխական էյֆորիան չի լինելու խորհրդարանական ընտրություններից առաջ: Խորհրդարանական ընտրություններին, ուզենք թե չուզենք, իրենց խաղն են խաղալու արտաքին քաղաքական ուժերը: Արտաքին միջամտություն՝ տեսանելի կամ ոչ տեսանելի, լինելու է թե՛ ԵՄ-ի, թե՛ Ռուսաստանի, և թե՛ ԱՄՆ-ի կողմից, և բավականին որոշիչ դեր կունենա խորհրդարանական ընտրությունների ժամանակ»,- այսօր ասուլիսի ժամանակ հայտարարեց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը:
«Այս ընտրությունները յուրահատուկ են ոչ միայն այն առումով, որ հետհեղափոխական առաջին ընտրություններն են, այլ նրանով, որ չենք տեսնում որևէ ուժ, որն իրեն դիրքավորի՝ որպես ընդդիմություն»,- այսօր ասուլիսի ժամանակ հայտարարեց քաղտեխնոլոգ, վերլուծաբան Վիգեն Հակոբյանը՝ խոսելով Երևանի ավագանու առաջիկա ընտրությունների մասին:
Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող 9 կուսակցություններից ու 4 դաշինքներից բոլորը չէ, որ ունեն հավասար հնարավորություններ: Նման տեսակետ այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանը:
«Շատ լավ է, ես ուրախ եմ, որ Հայաստանը լինի այն երկիրը, որտեղ ցանկացած հայ, որը ցանկանա զբաղվել քաղաքականությամբ, կարողանա զբաղվել։ Քաղաքականությամբ զբաղվելու և իշխանության գալու համար մենք ունենք հետաքրքիր մեխանիզմ, որ կոչվում է ընտրություններ»։
Հատուկ քննչական ծառայությունում քննվում է Արթուր Սարգսյանի (Հաց բերող) գործը։ Ծառայության պետ Սասուն Խաչատրյանն այսօր լրագրողների հետ զրույցում նշեց, որ նախկինում գործը թերի է քննվել, այժմ փորձաքննություն է իրականացվում, որի արդյունքները հայտնի կլինեն սեպտեմբերի կեսերին։ Նա խոստացավ շատ թափանցիկ քննություն։
«ՀՀ-ԵՄ համաձայնագրի իրականացումն այս կառավարության գերակայություններից մեկը պետք է լինի։ Ես առաջարկել եմ համաձայնագրի իրականացումն ընդգրկել՝ որպես ծրագրի մաս: Ցավոք, կառավարությունը չարեց, մինչ այսօր համաձայնագրի իրականացման հետ կապված գործուն քայլեր չեն արվել»,- ասաց նա։
Հայաստանի իրավապահները համագործակցում են միջազգային հետախուզության հետ՝ Ալեքսանդր Սարգսյանի որդուն՝ Նարեկ Սարգսյանին հայտնաբերելու նպատակով։ Այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը։
«Ամբողջ տեսանյութը նայելու դեպքում պարզ կդառնա, որ դա եղել է անկաշկանդ գործընկերային զրույց: Ձեր այս եզրակացությունը նրա պատճառով է, որ սովոր եք՝ նախարարը տնօրեններին վերևից է նայել ու շեֆություն է արել»:
Ոստիկանության պետ Վալերի Օսիպյանը հերքում է հրաժարական տալու և Հայաստանից հեռանալու մասին շրջանառվող լուրերը:
ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը Հյուսիսային պողոտայում երաժիշտների նվագելն արգելելու կապակցությամբ ծառայողական քննության անհրաժեշտություն չի տեսնում։
Հակադարձելով Ռոբերտ Քոչարյանի հիմնական հակափաստարկին, թե ինքն իր կարգը ինչպե՞ս կարող էր տապալել, Ս.Խաչատրյանը հայտարարեց. «Ռոբերտ Քոչարյանն իրեն նույնացնում է պետության հետ, սահմանադրական կարգի հետ, որը այս դեպքում, կարծում եմ, ճիշտ չէ»։
Կառավարությունն այսօրվա նիստում որոշեց ՀՀ ԱԺ-ին առաջարկել սեպտեմբերի 6-ին, ժամը 11:00-ին գումարել Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան:
Այսօր կառավարության նիստում հավանություն տրվեց «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերին:
Այսօր կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ օրեր առաջ գյուղատնտեսական շուկա իր այցելությանը: Նա նկատեց, որ այս սեզոնին ծիրան կա, ինչը զարմանալի է:
Այսօր կառավարության նիստում որոշում ընդունվեց Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության կողմից ՀՀ կառավարությանն անհատույց տրամադրված շտապ օգնության ռեանիմոբիլները, շտապ օգնության գծային մեքենաները, դրանց օժանդակ սարքավորումները և պահեստամասերը նվիրաբերելու մասին:
Այսօր կառավարության նիստում, նախքան օրակարգին անցնելը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ազդարարեց աշխատանքի նոր փուլի մեկնարկ: Նա հիշեցրեց, որ գործադիրի նախորդ նիստերից մեկում հայտարարել էր, թե ադապտացիոն շրջանը համարվում է ավարտված և հիմա արդեն շատ լրջորեն պետք է զբաղվեն լայնածավալ բարեփոխումներով, որոնք իրենց հերթին տնտեսական և քաղաքական զարգացման նոր շունչ, լիցք և ալիք կբերեն Հայաստան:
«Ընդհանուր առմամբ, պատժամիջոցների նպատակը Ռուսաստանի իշխանություններին պատասխանատվության ենթարկելն է աշխարհում վերջինիս կողմից իրականացվող ապակայունացնող գործունեության համար»:
«Եկեք ապագային նայենք։ Ինչո՞ւ ենք սիրում ամեն անգամ անցյալին անդրադառնալ»:
Թե ո՞րն է խնդրի լուծումը, տնտեսվարողը նշեց, որ կա ՀՀ կառավարությունը, որն ինքը պետք է բանակցի վրացական կողմի հետ, ոչ թե գործարարները։ Ըստ նրա՝ Հայաստանի միակ ցամաքային ճանապարհը Լարսն է, իսկ վրացիները խնդիր չունեն, որովհետև կարող են օգտագործել Ադրբեջանից եկող երկաթգծային ուղին, և թանկացումը մեծ չի լինի։
«Այցի կոնկրետ արդյունքներ չեմ տեսնում, ընդամենն այդ այցը բավարարում է տեղի ղեկավարների հավակնությունները, որ կանցլերն է եկել, դա ոչ ամեն օր է տեղի ունենում»։
Պաշտպանի խոսքով՝ Մ.Գրիգորյանին մեղսագրվող «յուրացման» ժամանակ նա գտնվել է Արցախում. «Իրեն ոչ ոք, ոչ մի ֆիզիկական, իրավաբանական կամ պաշտոնատար անձ երբևիցե որևիցե գույք չի վստահել, որ դրանից հետո էլ անգամ իրավասու կամ իրավազոր լիներ՝ որևէ քննչական մարմին քննարկեր»:
Անդրադառնալով նրան, որ Մերկելի Վրաստան այցի արդյունքներով 250 մլն եվրոյի պայմանագիր է ստորագրվել, իսկ Հայաստանում դեռ նոր օրակարգ պետք է մշակվի, Ս.Գրիգորյանը նշեց, որ Փաշինյանի կառավարությունը, պարզ է, չէր հասցնի ծրագրեր մշակել, բայց պետք է հասնել նրան, որ շատ կոնկրետ ծրագրեր իրականացվեն և՛ ԵՄ-ի, և՛ Գերմանիայի հետ։
Օգոստոսի սկզբից կառավարությունում ակտիվ քննարկվում են Հարկային օրենսգրքի փոփոխությունները։ Տարբեր գերատեսչությունների ու ոլորտի մասնագետների հետ կազմակերպվել են բազմաթիվ հանդիպումներ, իսկ վերջին հանդիպմանն էլ ներկա է եղել նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Վրացի քաղաքագետ Գելա Վասաձեի խոսքով՝ Հայաստան նրա այցելության օրակարգն առաջին հերթին ճանաչողական է։
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն այսօր Երևանում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ մամլո ասուլիսի ժամանակ անդրադարձավ Բաքվի կողմից գերմանացի պատգամավորի մուտքն Ադրբեջան արգելելու փաստին:
«Մենք հասկանում ենք, որ Վրաստանի և Ուկրաինայի հետ կապված, որոնց հետ ունենք նաև Ասոցացման համաձայնագրեր, արդեն վիզաների ազատականացում իրականացվել է, դա սերտորեն առնչվում է նաև միգրացիոն քաղաքականության հարցերի հետ: Մենք ակնկալում ենք, որ այդ հարցն առաջընթաց կունենա, և մենք ամեն ինչ կանենք դրա համար»:
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն այսօր Երևանում լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց, որ այցելել է Ծիծեռնակաբերդ, հարգանքի տուրք է մատուցել զոհերի հիշատակին՝ ըստ իրենց կողմից ընդունված բանաձևի: