ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ համատեղ ասուլիսի ժամանակ այս այցը պատմական որակեց և նշեց, որ քննարկել են Հայաստանում տեղի ունեցած քաղաքական փոփոխությունները, ժողովրդավարության փոփոխությունները:
«Հայաստանում եղել է իշխանափոխություն, Հանրապետական խմբակցության օժանդակությամբ, որը չգնաց երկպառակության, չգնաց բախումների և ցնցումների ճանապարհով, ընտրվել է նոր վարչապետ, որի անունը Նիկոլ Փաշինյան է»:
ՀՀ երկրորդ նախագահ, Մարտի 1-ի գործով մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները նախատեսում են վճռաբեկ բողոքը ներկայացնել մինչև այս ամսվա վերջ, երբ ավարտվում է բողոքի բերման 15-օրյա ժամկետը։ Այս մասին 168.am-ի հետ զրույցում նշեց Ռ.Քոչարյանի պաշտպաններից Արամ Օրբելյանը։
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը հերքում է լուրերը, թե սուպերմարկետները շարունակում են գյուղմթերք վաճառել առանց ԱԱՀ-ի։
Այսօր կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց ստվերային գյուղատնտեսության մասին, որ կան չգրանցված այգիներ։ Սակայն գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը կառավարության նիստից հետո չբացահայտեց, թե ովքեր են ստվերային այգիների տերերը։
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանն այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ներկայացրեց Հարկային օրենսգրքի փոփոխությունների հիմնական ուղղությունները և հատատեց, որ սեպտեմբերին ՀՕ-ի վերաբերյալ կառավարությունը կունենա միասնական դիրքորոշում, ու այս տարի նախագիծը կմտնի ԱԺ:
Նրա խոսքով՝ բուռն քննարկումների արդյունքում ակնհայտ դարձավ, որ կա որոշակի ռեալ ռիսկ, որ կարող է գյուղատնտեսության համար բավականին փակուղային իրավիճակ ստեղծվել, որը կառավարության համար կրկնակի փակուղային է:
Օգոստոսի 28-ին կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան: Այս մասին որոշում այսօր ընդունվեց կառավարության նիստում: Օրակարգում «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» նախագիծն է:
Այսօր կառավարության նիստում հավանության արժանացավ «ՀՀ ջրային օրենսգրքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը:
«Ես չգիտեմ՝ նա ինչ է ուզեցել ասել դրանով, բայց վերջին շրջանում Փաշինյանն ուզում է ընգծել, որ Հայաստանի և Ռուսաստանի միջև հարաբերությունները լավն են, թեև իրականում դա այդպես չէ և որոշակի լարվածություն կա»,- ասաց փորձագետը։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության պաշտոնավարման 100 օրվան նվիրված հանրահավաքի ժամանակ երևանցիներին կոչ արեց Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ քվեարկել քաղաքապետի՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածու Հայկ Մարությանի օգտին։
«Սա փոքր ծավալի պայմանագիր է, և, ըստ էության, ՀՀ-ում արտադրվելու են զինատեսակներ, ոչ թե դրանք ձեռք են բերվելու Ռուսաստանից։ Այս առումով, կարծում եմ, պատժամիջոցների հետ խնդիր չենք ունենա»,- ասաց նա։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր լրագրողների հետ զրույցում հերքեց, որ «Ելք» դաշինքը պառակտվել է։
«Ես ոչ մեկին ճնշումների չեմ ենթարկում, ես բոլորին կոչ եմ անում ուղղակի հաշվի նստել ժողովրդի կարծիքի ու տեսակետի հետ»,- այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի վերջին հայտարարությանը։
Թե ե՞րբ է սահմանադրական փոփոխությունները դրվելու հանրաքվեի, Ն.Փաշինյանը նշեց, որ այն, ինչ հանրահավաքի ժամանակ հնչեց Հանրապետության հրապարակում, պետք է ընդունել ի գիտություն. «Բայց այնպես չի, որ որևէ խնդիր լուծելու միայն մի տարբերակ կա։ Կոնկրետ առաջարկվեց մի տարբերակ, մենք կունենանք հանդիպումներ, քննարկումներ։ Թեման հետևյալն է՝ պետք է հասկանանք, որ ժողովրդի հաղթանակը անշրջելի է»։
«Նաիրիտ գործարան» ՓԲ ընկերության սնանկության կառավարիչ Կարեն Ասատրյանն ամեն կերպ խոչընդոտում է «Եվրոպական միություն-Ասիա բիզնես ֆինանսական կենտրոն» հոլդինգի մասնագետներին՝ տեխնիկական աուդիտ անցկացնել գործարանում։
«Ինչ էլ արվի, պետք է արվի Սահմանադրության և օրենքի տառին համապատասխան։ Մենք արդեն բավականին առաջ գնացած երկիր ենք, 30 տարվա պատմություն ունենք, և Սահմանադրությունն անտեսելու որևէ քաղաքական քայլ անելը մեր ժողովրդավար երկրի համար, ինչպես վարչապետն է հայտարարում, անհարիր է»:
«Իշխանությունը ստեղծված է ժողովրդին ծառայելու և ոչ թե նսեմացնելով ընտրությունների տանելու, ընտրակաշառքով վերարտադրության խնդիր լուծելու համար»։
«Ցանկացած հայտարարություն, որ արվում է հանրահավաքում, որոշակի ոճաբանություն է իր մեջ կրում։ Սպասենք հետագա ընթացքին, եթե կներկայացվի ինչ-որ փոփոխության նախագիծ, այդ ժամանակ, ըստ դրա՝ տեսակետ կհայտնենք»։
«Հարցն այն է, որ գտնվում ենք հասարակական շատ էմոցիոնալ իրավիճակում և, ես չէի բնութագրի ձևավորված իրավիճակը որպես խոսքի ազատության ճնշում»։
«Կոռուպցիան ու մոնոպոլիաները Հայաստանում շատ խիստ փոխկապակցված են եղել, քանի որ խնդիրը եղել է պետական համակարգի, պետական պաշտոնյաների ներգրավվածությունը տնտեսության մեջ»:
«Ընդհանուր առմամբ՝ իրավունքն իրենցն է, կարող են հանդես գալ օրենսդրական նախաձեռնությամբ: Վերաբերմունքը կարտահայտի Ազգային ժողովը: Բայց կարծես ժամանակին իրենք էին քննադատում նախորդ իշխանություններին, որ Սահմանադրությունն իրենց համար են հարմարեցնում»:
«Ես առաջիններից մեկն էի, ով հրապարակային ելույթում կոչ արեց պարոն Փաշինյանին հրաժարվել Բաղրամյան 26-ից դատարանների վրա ճնշում գործադրելու պրակտիկայից, հիմա էլ միգուցե առաջիններից մեկն եմ, ով կոչ է անում ու խնդրում է վերադառնալ այդ պրակտիկային, որովհետև այն, ինչ հիմա է կատարվում, շատ ավելի վատ տարբերակ է»:
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը մոտ 1 շաբաթ առաջ անդամագրվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը: Ինչպես այսօր լրագրողներին հայտնեց Ա.Թորոսյանը, ՔՊ-ի հետ ինքը եղել է հենց սկզբից, նաև Նիկոլ Փաշինյանի վստահված անձն է եղել:
«Եթե ԱԺ ընտրություները հետաձգվեն մինչև ուշ գարուն, ապա չի բացառվում, որ փորձ արվի սահմանադրական հեղաշրջում իրականացնել, այն է՝ ձայների 2/3-ով խորհրդարանը կարող է անվստահություն հայտնել կառավարությանը և նոր վարչապետ ընտրել, ասենք, Քոչարյանին»։
«Ես հրաժարվել եմ դատական իշխանությանը հրահանգներ տալու արատավոր պրակտիկայից։ Բայց մյուս կողմից ես ուզում եմ շատ հստակ ընդգծել, որ սա չի նշանակում, որ որոշ դատավորներ պետք է շարունակեն հրահանգներ ստանալ նախորդ կոռումպացված իշխանության ներկայացուցիչներից»:
Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը 168.am-ի հետ զրույցում դժվարացավ մտաբերել, թե ՄԽ համանախագահները ե՞րբ են դադարել իրենց առաջարկներն ուղարկել Ստեփանակերտին։
Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը 168.am-ի հետ զրույցում նշեց, որ վերջին անգամ Սահակյանն ու Քոչարյանը հանդիպել են, երբ թավշյա հեղափոխությունը եղավ, և նախագահ Սահակյանը գտնվում էր Երևանում, որտեղ հանդիպել է նաև կաթողիկոսի, Լևոն Տեր-Պետրոսյանի, Արմեն Սարգսյանի, Նիկոլ Փաշինյանի և հասարակական լայն հատվածի հետ։
Երեկ Ռոբերտ Քոչարյանը «Երկիր մեդիա»հ/ը-ին տված հարցազրույցում Նիկոլ Փաշինյանի կառավարությանը «մեղադրեց» անփորձության համար և հայտարարեց, թե ընդդիմության շատ կարևոր ֆունկցիան է՝ հուշել իշխանություններին, բարձրացնել այլ կարծիք:
Հայաստանում վարորդների տուգանքի փոխարեն՝ աշնանը բալային համակարգ է ներդրվելու։ ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանն այսօր լրագրողներին տեղեկացրեց, որ այդ համակարգը գործում է աշխարհի մի շարք երկրներում։