Ր. Մխչյանի խոսքով՝ վերջերս անձամբ ինքը ցամաքային ճանապարհով ապրանք է ուղարկել ԵՄ երկրներից մեկը, սակայն բեռնատարները Լարսում «գերի են ընկել», բեռն ուշացել է. «Արտահանումն արդեն նպատակային չի դառնում, եթե պատվիրողն իր ապրանքի խմբաքանակը ժամանակին չի ստանում, չի վաճառում, իր հաճախորդին չի գոհացնում, բնականաբար, հետագայում համագործակցությունը խզվում է»։
«Ներկա իշխանությունները 70-80% վստահություն ունեցող իշխանություններ են և շատ ավելի մեծ արդյունքներ կարող են ապահովել ներքին և արտաքին քաղաքականության մեջ, պարզապես պետք է այդ ամենն անելու համար շատ լավ մտածված ծրագիր, կոնցեպցիաներ, մարտավարություն, ստրատեգիա։ Եթե այդ խնդիրը լուծեն, իրենք այսպես շփոթահար չեն լինի»։
«Դիրքերն առաջ բերելու մասին լուրերը խիստ չափազանցված են։ Ինչ վերաբերում է դիրքային աշխատանքներին, ապա դրանք տարվա ընթացքում անընդհատ էլ իրականացնում են։ Այլ բան է, որ պաշտպանության բանակը տարբեր փուլերում կանխարգելիչ քայլեր է ձեռնարկում առաջնագծի վերահսկողությունն անհրաժեշտ ձևով ապահովելու համար»:
Վերլուծաբանների խոսքով՝ հակառակորդի դիրքերի ամրապնդման աշխատանքները սկսվել են Դուշանբեում Նիկոլ Փաշինյան-Իլհամ Ալիև հրադադարի վերելակային համաձայնությունից հետո։ 168.am-ի տեղեկություններով՝ այդ աշխատանքները ներկայումս էլ շարունակվում են։
«Ինչի՞ է պետք այդ գերնախարարությունը, ո՞ր նախարարը միաժամանակ 4 ոլորտից գլուխ կհանի։ Շատ բնական է գիտությունն ու կրթությունը միասին և սպորտն ու մշակույթը միասին՝ մեկը ֆիզիկական մշակույթ է, մյուսը՝ հոգևոր»։
ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար, նախկինում՝ Երևանի ավագանու «Ելք» խմբակցության ՔՊ անդամ Էդուարդ Աղաջանյանը 168.am-ի հետ զրույցում Հայկ Մարությանի մեղադրանքը զուտ «հակամեղադրանք» որակեց։
Մանվել Սարգսյանը նշեց, որ կյանքը ցույց կտա՝ Փաշինյանին ինչ և ինչքանով կհաջողվի. «Պետք է մտածել, բարդ վիճակ է»։
Մ. Գրիգորյանը հրաժարվեց պատասխանել որևէ այլ հարցի՝ կրկնելով, որ օդանավակայանի ճանապարհին է և հարմար չէ խոսելը։
«Այո, հետաքրքիր գործ է, մեծ ուրախությամբ զբաղվելու եմ դրանով, որովհետև կրթության ոլորտում և Ամերիկյան համալսարանում 20 տարի դասավանդում եմ»,- ասաց Վ. Գաբրիելյանը։
«Ամեն գնով» բյուջեն լցնելու հրահանգ ստանալը ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը լիրիկական շեղում է համարում։ Այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նա նշեց, որ իրենց առջև խնդիր է դրված ողջ գործիքակազմի ծավալով ապահովել հարկային եկամուտները, և առավելապես՝ ստվերի հաշվին։
ՀՀ բնապահպանության նախարարի պաշտոնակատար Էրիկ Գրիգորյանն այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում անդրադարձավ Ջերմուկի ավագանու ընդունած որոշմանը։ Ըստ նրա՝ մինչև Ջերմուկը նման որոշում Նոյեմբերյանի ավագանին է ընդունել։ «Իրավաբանական հարց է, կուսումնասիրենք»,- ասաց նա։
ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը շատ հանգիստ է վերաբերվում շոու-բիզնեսի ներկայացուցիչների հայտարարություններին, որ կարող են թաքցնել իրենց եկամուտները, և ՊԵԿ-ը չի կարողանա հարկել իրենց։ Այսօր կառավարության նիստից հետո Դ.Անանյանը նշեց, որ, եթե ՊԵԿ-ը չի կարող վերահսկել նրանց, մի՞թե իրենք իրենց էլ չեն կարող վերահսկել, անպայման մտածում են, որ մի բան էն չե՞ն անելու։
«Մենք ոչ թե նեղում ենք, այլ վարչարարություն ենք իրականացնում: Այսինքն՝ օրենքով սահմանված իրենց պարտավորությունները մարդիկ պետք է կատարեն»:
ՀՀ բնապահպանության նախարարի պաշտոնակատար Էրիկ Գրիգորյանն արդեն ինքնաբացարկի դիմում է ներկայացրել: Այսօր կառավարության նիստից հետո նա լրագրողների հետ զրույցում նշեց, որ հակված է շարունակել աշխատանքը կառավարությունում:
«Սփյուռքի նախարարությունն արդեն իսկ սահմանված կարգով ներկայացրել է իր մտահոգությունները, առաջարկություններն ու դիտողությունները, դրանք ներկայացնելով արդարադատության նախարարությանը»,- այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ սփյուռքի նախարարի պաշտոնակատար Մխիթար Հայրապետյանը:
ՀՀ տրանսպորտի, կապի և ՏՏ նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանն այսօր ինքնաբացարկի դիմում կներկայացնի և կհրաժարվի պատգամավորական մանդատից: Այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում Արշակյանը նշեց, որ դեռ վերջնական որոշում չկա՝ արդյոք ի՞նքն է լինելու նոր ստեղծվելիք Բարձր տեխնոլոգիաների և ռազմարդյունաբերության նախարարության ղեկավարը:
ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի պաշտոնակատար Գարեգին Բաղրամյանը հորդորում է 1 օր սպասել՝ գազի գնի հստակեցման և բանակցությունների արդյունքների համար:
Այսօր կառավարության նիստում հաստատվեց «Զվարթնոց» միջազգային և Գյումրու «Շիրակ» oդանավակայանների 2018-2022 թվականների Մաստեր պլանը: ՀՀ տրանսպորտի, կապի և ՏՏ նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանը ներկայացրեց, որ ՀՀ կառավարության ու «Կորպորասիոն Ամերիկա Ս. Ա.» ընկերության միջև 2001 թվականի դեկտեմբերի 18-ին ստորագրված կոնցեսիոն պայմանագրի՝ կոնցեսիոների կողմից Մաստեր պլանը թարմացվելու է հինգ տարին մեկ անգամ՝ ընդգրկելով դրա մեջ երեսնամյա կառավարման ժամկետը:
Այսօր կառավարության շենքի առջև բողոքի ակցիա իրականացրեցին միջազգային բեռնափոխադրումներով զբաղվող ընկերությունների ներկայացուցիչները:
«Խնդիրն այն է, որ այն գազի գինը, որ մեզ համար կհաստատվի, մոտավորապես նույնությամբ կլինի Բելառուսի համար, և պետք է նույն սխեման կիրառվի նաև Ղրղզստանի համար, այսինքն՝ կարող են լինել անհատական չնչին տարբերություններ, բայց էական տարբերություն անհնարին է»։
2018 թ. հունվար-նոյեմբերի սոցիալ-տնտեսական զարգացման մակրոտնտեսական ցուցանիշների հրապարակումից հետո օրեր առաջ ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը շատ խիստ քննադատել էր տնտեսական զարգացումները: Նա ստեղծված իրադրությունը գնահատել էր «վատ» և կանխատեսել էր, որ 2019-ի առաջիկա ամիսներին էլ ավելի է վատանալու։
«Իրականում Փաշինյանին 80% քաղաքացիներ ձայն չեն տվել, իսկ ով ձայն է տվել, տվել է կեղծ թեզի համար՝ կեղծ հեղափոխություն և կեղծ հակահեղափոխություն, բայց այդ մարդիկ այսօր նույնպես տուժելու են։ Ինչքա՞ն կարելի է խաբել»։
Գագիկ Մակարյանի կարծիքով՝ 2019 թ. հունվարի 1-ից ուժի մեջ մտնող ԵԱՏՄ կանոնակարգումները, որոնց պատճառով առանց մաքսատուրքերի ու հարկերի վճարման ներմուծվող ապրանքների արժեքային չափը՝ 3 անգամ, իսկ կշիռը՝ 2 անգամ կրճատվելու է, իրավիճակը չի փոխի, և ռիսկը չի նվազի:
Հակառակ դեպքում կստացվի, որ նախկինները ճիշտ էին՝ իրանական գազը կալորիականությամբ ցածր էր և գնային առումով ձեռք չէր տալիս, իսկ ռուսական գազը վերը նշված գնից ցածր հնարավոր չէր լինում ձեռք բերել։
ՀՀ վարչապետի պաշտոնակատարի խոսնակ Արման Եղոյանը 168.am-ի հետ զրույցում հաստատեց, որ նախագիծը պաշտոնապես դեռևս չի հրապարակվել։
«Քաղաքական, սոցիալական առումով ճիշտ չէ, դա այդքան հրատապ չէ, ու մարդկանց Ամանորից առաջ դնել պրեսինգի տակ…»,- տարակուսանքը հայտնեց Ա.Մարգարյանը՝ հավելելով, որ դա քաղաքական օրակարգի հարց է։
Վրաստանից բանան ներմուծող հայկական ընկերությունները պարզագույն խարդավանք են կիրառում՝ վրացական կողմից մաքսակետն անցնելիս ներկայացնում են իրական հաշիվ-ապրանքագրերը (ինվոյսները), չեզոք գոտում փոխում են դրանք ու հայկական մաքսավորներին ներկայացնում ավելի ցածր արժեքով հաշիվ-ապրանքագրեր, արդյունքում՝ մաքսազերծումն ավելի մատչելի գնով են իրականացնում։
Ալեքսանյանի գործընկերը Վրաստանում, մեր տեղեկություններով, «Պատարա Մզե» ընկերությունն է, որը բանանը մատակարարում է մոտ 300 դրամով, և որը, փաստորեն, մեր հայրենակիցը կրկնակի գնով է մեզ վաճառում՝ որպես ամանորյա նվեր։
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2018 թ. դեկտեմբերի 27-ի նիստում նախատեսվում է քննարկել սոցիալապես անապահով ընտանիքների համար էլեկտրաէներգիայի սակագների նվազման հարցը։
ՀՀ կառավարության պարտքը անվանական արժեքով աճին զուգընթաց ՀՆԱ-ի նկատմամբ տոկոսային նվազում է արձանագրում, մասնավորապես՝ 2017, 2018 և 2019 թվականներին դրա ծավալը եղել է ու կլինի 6.173 մլն դոլար, 6.448 մլն դոլար, 6.913 մլն դոլար, ապա նույն տարիներին ՀՆԱ համեմատ՝ 53.7%, 50.7% և 49.8% է: