Բաժիններ՝

«Սա սպառնալիք չի, հիշեցում է». Դավիթ Անանյանը՝ շոու-բիզնեսի ներկայացուցիչներին հարկելու մասին

ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը շատ հանգիստ է վերաբերվում շոու-բիզնեսի ներկայացուցիչների հայտարարություններին, որ կարող են թաքցնել իրենց եկամուտները, և ՊԵԿ-ը չի կարողանա հարկել իրենց։ Այսօր կառավարության նիստից հետո Դ.Անանյանը նշեց, որ, եթե ՊԵԿ-ը չի կարող վերահսկել նրանց, մի՞թե իրենք իրենց էլ չեն կարող վերահսկել, անպայման մտածում են, որ մի բան էն չե՞ն անելու։

«Հայտարարագրեք էնքան, ինչքան ստացել եք, եթե ուզում եք խաբել՝ խաբեք։ Ոչ մի խնդիր։ Մենք էլ, մեր վարչարարական գործիքները կիրառելով, փորձելու ենք ճշտել՝ արդյոք այդ անձը ճի՞շտ հայտարարագիր է ներկայացրել, թե՞ ոչ»,- ասաց նա։

Ըստ Դ.Անանյանի՝ հստակ չափանիշն ազնվությունն է, և պետք է մշակույթ ձևավորել, որի հիմքում պետք է լինի փոխադարձ վստահություն, որի առաջին քայլն առաջարկում է ՊԵԿ-ը. «Եթե ոչ, ապա մենք մեր վարչարարական գործիքների ամբողջ ծավալով մեր գործը կանենք, ու սա սպառնալիք չի, հիշեցում է»։

Մանրամասները՝ տեսանյութում

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս