
«Մենք ոչ թե նեղում ենք, այլ վարչարարություն ենք իրականացնում». Դավիթ Անանյան

«Մենք ոչ թե նեղում ենք, այլ վարչարարություն ենք իրականացնում: Այսինքն՝ օրենքով սահմանված իրենց պարտավորությունները մարդիկ պետք է կատարեն»,- այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը՝ անդրադառնալով կառավարության շենքի առջև միջազգային բեռնափոխադրող ընկերությունների բողոքի ակցիային:
Ըստ նրա՝ ՀՀ տրանսպորտի, կապի և ՏՏ ու ֆինանսների նախարարների պաշտոնակատարների հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել բեռնափոխադրողների մտահոգությունները քննարկման առարկա դարձնել հունվարի առաջին աշխատանքային օրերին: