Բաժիններ՝

Ի՞նչ փոխեց իշխանափոխությունը ՀՀ պարտքի կառավարման հարցում

ՀՀ կառավարության պարտքը անվանական արժեքով աճին զուգընթաց ՀՆԱ-ի նկատմամբ տոկոսային նվազում է արձանագրում, մասնավորապես՝ 2017, 2018 և 2019 թվականներին դրա ծավալը եղել է ու կլինի 6.173 մլն դոլար, 6.448 մլն դոլար, 6.913 մլն դոլար, ապա նույն տարիներին ՀՆԱ համեմատ՝ 53.7%, 50.7% և 49.8% է:

168.am-ն այսօր ՀՀ ֆինանսների նախարարի պաշտոնակատար Ատոմ Ջանջուղազյանից հետաքրքրվեց՝ ի՞նչ փոխեց իշխանափոխությունը ՀՀ պարտքի կառավարման հարցում:

«Ես կդժվարանամ հարցին պատասխանել այն տեսակետից, որովհետև եթե մենք կարծում ենք, որ եթե իշխանափոխություն է տեղի ունենում, ապա դա նշանակում է մաքրել, ջնջել էն, ինչ նախկինում եղել է, որովհետև բոլոր դրանք եղել են սխալ և կեղծ, և պետք է այդ իշխանափոության անվամբ զրոյից հայրենիք կառոցել, ապա դա որպես տեսակետ կարող է գոյություն ունենալ, բայց թույլ տվեք դրա հետ չհամաձայնել: Մենք էդպիսի շռայլություն չենք կարող մեզ թույլ տալ»,- պատասխանեց Ա.Ջանջուղազյանը:

Ըստ նրա՝ քննադատելը լավ է, բայց դա լավ է, երբ կառուցողական է և միտված է ոչ թե մերժելուն, այլ՝ ավելացնելուն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս