ԵԱՏՄ-ում եղած բազմաթիվ խնդիրների լուծումների բացակայությունն ու ստեղծված ճգնաժամն էր դրդել նախկին ընդդիմադիր «Ելք» դաշինքին՝ բարձրացնելու այդ միությունից Հայաստանի դուրս գալու մասին հարցը: Նման տեսակետ այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտնեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Իգիթյանը:
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Իգիթյանը դրական է գնահատում ԱԺ արտաքին հարաբերությունների, եվրոպական ինտեգրման ու տարածաշրջանային և Եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովների նախագահների պաշտոններում Ռուբեն Ռուբինյանի, Արման Եղոյանի և Միքայել Մելքումյանի թեկնածություններին:
Ազգային ժողովի հանձնաժողովների թիվը նախկին 9-ից 11 դարձնելը «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ուռճացում չի համարում: Այսօր Աժ-ում լրագրողների հետ զրույցում նա հայտարարեց, որ հանձնաժողովների ավելացումն իրենց որևէ առավելություն չի տալիս։
Այսօր նորընտիր Ազգային ժողովի նիստում ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հայտարարեց, որ քաղաքական քննարկումների արդյունքում եկել են համաձայնության, թե որ մշտական հանձնաժողովի նախագահին որ խմբակցությունն է առաջարկում:
Քիչ առաջ ԱԺ-ում ավարտվեց 20 րոպեանոց ընդմիջումը։ Այն պահանջել էր «Իմ քայլը» դաշինքը՝ քննարկելու համար ԱԺ մշտական հանձնաժողովների անվանումներում փոփոխություններ ու շտկումներ կատարելու համար։ Եվ մինչ իշխանական վերնախավը զբաղված էր այդ գործով, շարքային «քայլողները» կամ պատգամավորները ժամանակն անցկացնում էին ԱԺ ճաշարանում։
Նա հայտարարեց, որ ինքը հայ ազգի ֆանատն է. «Ես ֆանատ եմ իմ ազգի կապակցությամբ, Սորոսից հեռու եմ, այլասերվածությունից, բան, մեր հայկական եկեղեցին պահում, պահպանում ենք»:
«Մենք փորձելու ենք նաև նոր քաղաքական մշակույթ բերել խորհրդարանական հարաբերություններ, և, կներեք, ռինգի, քաղաքական բոքսի, ով է ավելի շատ ընդդիմադիր, ավելի շատ բարձր կբղավի, այդ ժամանակներն անցել են, այդ էջը մենք, համենայն դեպս, ուզում ենք համարել փակված, ուզում ենք անցնել նոր աշխատանքի փուլ և որոշակի քաղաքական մշակույթ փոխել»:
Դիտարկմանը, թե հասարակությունը չի հասկանում, Վ.Ղուկասյանը պատասխանեց. «Հասարակությունը հասկանում է, սատանեքը չեն հասկանում»:
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը զսպվածության կոչ է անում ՀՀԿ խոսնակ, նախկին ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովին, որը «Իմ քայլը» համեմատել է Կոմկուսին, իսկ ընդդիմադիր ուժերին՝ նրա արբայնակներին, կամ «Նիկոլի ֆաներին»:
«Ես խորհուրդ չեմ տալիս որևէ մեկին կանխակալ գնահատականներ հնչեցնել և հատկապես «Բարգավաճ Հայաստանի» մասով»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ պատասխանելով ՀՀԿ խոսնակ, ԱԺ նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի հայտարարությանը, որ «Իմ քայլը» նմանեցրել է Կոմկուսին, իսկ ընդդիմադիր ուժերին՝ նրա արբայնակներին, կամ «Նիկոլի ֆաներին»:
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ իրենք առաջարկում են ստեղծել 11 հանձնաժողով:
«Ես ձեզանից եմ առաջին անգամ լսում, որ «Լուսավոր Հայաստանը» սիրելի է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը: Բոլորը գիտեն, որ մենք ունենք տարբեր դիրքորոշում տարբեր հարցերի շուրջ և «Լուսավոր Հայաստանը» որևէ պարագայում չի կարող սիրելի լինել»
«Առհասարակ չեմ հասկանում դրա պատճառն ու իմաստը, երբ հստակ ամեն ինչ ասված է»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Իմ Քայլը» խմբակցության պատգամավոր Գոռ Գևորգյանը՝ անդրադառնալով ԱԺ ամբիոնից Հիսուսի խոսքերը գրաբարով իր մեջերելու շուրջ քննարկումներին:
«Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը վստահեցնում է, որ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վարդան Գրիգորյանի կողմից մանդատից հրաժարվելու դիմումը պայմանավորված է աշխատանքի հետ կապված իր դիրքորոշման հետ:
ԱԺ մշտական հանձնաժողովների թիվը նախորդ գումարման համեմատ կավելանա 2-ով: Ինչպես 168.am-ի հետ զրույցում նշեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը, առանձին կլինեն պետաիրավական հանձնաժողով և մարդու իրավունքների և հանրային հարցերի հանձնաժողով, և ևս մեկ նոր հանձնաժողով կլինի՝ Եվրասիական տարածաշրջանային ինտեգրման հանձնաժողով:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում երեկ հարկ էր համարել հատուկ գրառումով անդրադառնալ իշխանական ուժի «խաշկերույթի» մասին հրապարակմանը: «Ես ուզում եմ հասկանալ այս հրապարակման տրամաբանությունը. Հայաստանի Հանրապետության կամայական քաղաքացիներ կարող են հավաքվել գնալ խաշ ուտելու՝ մարդա 3000 դրամ հավաքելով, իսկ իշխող խմբակցության անդամները իրավունք չունե՞ն։
ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանն այսօր ԱԺ նիստից հետո լրագրողներից ապացույց պահանջեց, որ ինքն ավելի վաղ ճեպազրույցի ժամանակ «արա» է ասել:
Նորընտիր Ազգային ժողովի առաջին նիստի օրակարգում, բացի ԱԺ ղեկավար կազմի ընտրության հարցերից, ընդգրկված է նաև կառավարության առաջարկությամբ՝ «Կառավարության կառուցվածքի փոփոխության վերաբերյալ» օրենքի նախագծի քննարկումը և կառավարության ծրագրին հավանություն տալու հարցը:
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հավաստիացնում է՝ բոլոր ջանքերը կգործադրի՝ բոլոր պատգամավորների նախագահը լինելու համար: Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նա նաև հավաստիացրեց, որ խորհրդարանում արդարություն է հաստատելու:
Արամի 23-ի շենքի հետ կապված Մշակույթի նախարարությունը շատ տքնաջան աշխատանք էր կատարել: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Իմ քայլը» դաշինքի ղեկավար Լիլիթ Մակունցը՝ նշելով, որ իմանալով շենքի պատի փլուզման դեպքի մասին, ինքը գնացել է այնտեղ՝ հաշվի չառնելով այն հանգամանքը, որ այլևս մակույթի նախարար չէ:
«Այո, կանոնակարգով սահմանված չէ և, ես կարծում եմ, որ դա դիտավորյալ է արվել նախկինում, որպեսզի մեծամասնությունը հնար ունենա տարբեր իրավիճանկներում տրաբեր պայմանավորվածություններ ձեռք բերել տարբեր ընդդիմությունների հետ, որովհետև ընդդիմությունները կարող էին շատ ավելի շատ լինել»:
Մեր դիտարկմանը, իշխանափոխությունն ազդե՞լ է գործընթացի վրա, Ա.Միրզոյանը պատասխանեց. «Եթե 6-րդ գումարման խորհրդարանը շարունակեր աշխատանքը, ապա մի քիչ ավելի սահուն կընթանար այդ աշխատանքը»:
Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն այսօր «Արմենպրեսի» հետ հայտարարել էր, որ խմբակցությունը ՀՀ վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանի թեկնածությունն առաջադրելու է յոթերորդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստում, որը մեկնարկել է հունվարի 14-ին: «Այո, իհարկե, վարչապետի թեկնածությունն առաջադրելու ենք այսօր»,-ասել էր Մակունցը:
ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը կարծում է, որ ԱԺ երրորդ փոխնախագահի պաշտոնը պետք է հասնի նրան, ով ավելի շատ պատգամավոր ունի, մեծամասնություն է:
«Տեսաք, որ մենք ստորագրություն էլ չենք տվել, ասում, խոսում են, մարդու վրա ասել, կապել, խոսելով չի կարելի: Քոչարյանի կալանավորումը հիմնական քննչական մարմիններում ա, կան քննիչներ, դատավարություն»:
«Բանավեճ է եղել, նա ասել է, ես պատասխանել եմ, իհարկե, սպառված է, հիմա մարդ է, մարդիկ իրար հետ բանավեճ է եղել, ասել ենք, թեման փակել»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը՝ անդրադառնալով նախընտրական շրջանում Էդմոն Մարուքյանի հետ իր բանավեճին:
Նորընտիր Ազգային ժողովի ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը մտադիր չէ հրաժարվել մանդատից: Այսօր Աժ-ում լրագրողների հետ զրույցում նա հայտարարեց, որ իր բացակայությունների վերաբերյալ այժմ էլ համապատասխան տեղեկանքները կներկայացնի, իսկ քաղաքացիներն իրենց ուժին են ձայն տվել:
Ն.Մանուկյանի կարծիքով՝ Հայաստանում եկամտային հարկը չափազանց բարձր է, և նույնիսկ նոր հարկային օրենսգրքով նախատեսվող որոշակի աստիճանական նվազեցումը (2019 թ. հուլիսի 1-ից՝ 23%, 2023 թ.՝ 20 %) բավարար չէ, և, օրինակ, բիզնեսը կողջուներ 10% եկամտային հարկը.
«Հիմնական սկզբունքն այն է եղել, որ բոլոր խմբակցությունների պատգամավորները նույն շարքում լինեն»,- ասաց Ա.Բաբայանը: