Եվրասիական բանկը վերջին տարիներին ակտիվություն է ցուցաբերում նաև մասնավոր հատվածում և Հայաստանում գյուղոլորտի մի քանի նախագծեր են ֆինանսավորվել։ Այս մասին այսօր Ազգային ժողովի տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ հայտնեց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի խորհրդական Հովհաննես Ազիզյանը՝ նկատելով, որ դա ուրախալի է։
Այսօր Ազգային ժողովի տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովն անդրանիկ նիստում հաստատեց իր կազմն ու ընտրեց փոխնախագահ։
Այսօր Ազգային ժողովի Եվրոպական ինտեգրման հարցերով մշտական հանձնաժողովի անդրանիկ նիստում հաստատվեց հանձնաժողովի կազմն ու ընտրվեց փոխնախագահը։
Ազգային ժողովի պետա-իրավական հարցերով մշտական հանձնաժողովն այսօր անցկացրեց անդրանիկ նիստը և հաստատեց իր կազմը։ Այն ունի 15 անդամ՝ «Իմ քայլը» խմբացկությունից Վարդանյան Վլադիմիր (հանձնաժողովի նախագահ,), Սերգեյ Ատոմյան, Նազելի Բաղդասարյան, Նիկոլայ Բաղդասարյան, Սիսակ Գաբրիելյան, Սուրեն Գրիգորյան, Արթուր Դավթյան, Աննա Կարապետյան, Վահագն Հովակիմյան, Արուսյակ Ջուլհակյան, «Բարգավաճ Հայաստանից»՝ Նորա Առուստամյան, Քաջիկ Գևորգյան, Գևորգ Պետրոսյան, և «Լուսավոր Հայաստանից»՝ Էդմոն Մարուքյան, Տարոն Սիմոնյան։
«Համաձայնագրի վավերացման գործընթացի հետ կապված մենք ունենք միմիայն դրական ազդակներ մեր ԵՄ գործընկերների և ԵՄ անդամ երկրների գործընկերներից։ Գիտեք, 28 պետություններից 10-ն արդեն վավերացրել են, որոշ պետություններում փաստաթուղթը գտնվում է խորհրդարաններում, որոշներում ընթացքի մեջ է, մի խոսքով՝ ես այստեղ որևէ քաղաքական նեգատիվ ազդակ չեմ տեսել և այդ մասին նաև ԵՄ դեսպան պարոն Սվիտալսկին էլ հայտարարեց, որ որևէ քաղաքական խոչընդոտ չկա»։
Ըստ մասնագետի՝ ծրագրում հստակ նշաձողեր պետք է սահմանվեն, ցուցանիշներ լինեն, որպեսզի հաշվետվողականություն ապահովվի, հնարավոր լինի հետագայում այդ թվերը նրանց հիշեցնել ու պատասխան պահանջել։
«Շատ քիչ են այն թվերը, որոնք հնարավորություն են տալու խորհրդարանին վերահսկել կառավարության գործունեությունը, իսկ դա էապես նվազեցնելու է արդյունավետությունը՝ և՛ կառավարության գործունեության, և՛ խորհրդարանի վերահսկողական գործունեության»։
Ինչպես և գրել էր 168.am-ը, ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն այսօր ԱԺ-ում մասնակցում է «Իմ քայլը» խմբակցության հրավիրած փակ նիստին։
Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը ՀՀ կառավարության ծրագրում թվերի խիստ սակավությունը չի համարում պատասխանատվությունից խուսափում։ Այսօր Աժ-ում լրագրողների հետ զրույցում նա հայտարարեց, որ այդ պնդումն անող ընդդիմախոսները ճիշտ չեն և նման քննադատությունը տեղին չի։
«Կարծում եմ՝ լավ կլինի, որ նա ինչ-որ ձևով ինչ-որ տեղ կարողանա ծառայություններ մատուցել ՀՀ-ին։ Որովհետև Գևորգ Կոստանյանին դիտարկել որպես քաղաքական միավոր, ես պատրաստ չեմ, քանզի ինքը չի եղել ՀՀԿ անդամ, իսկ որպես իրավաբան դիտարկելիս ես կարող եմ ասել, որ նա լավագույն իրավաբաններից մեկն է»:
ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը դժգոհ է միջազգային պատվիրակությունների կազմերից։ Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նա հայտարարեց, որ քանի որ խորհրդարանում ներկայացված է 3 խմբակցություն, դրան բոլորն էլ պետք է պարտադիր ներկայացված լինեին բոլոր միջազգային կառույցներում։
«Կառավարության ծրագիրը «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունում դեռևս չի քննարկվել, ուստի որևէ կարծիք դեռ չեմ կարող հայտնել»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԲՀԿ-ական պատգամավոր, ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը։
2018 թ. ընթացքում ծնվել է 17 295 աղջիկ և 19 207 տղա երեխա։ Ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալների՝ նորածին աղջիկներին ավելի հաճախ տրվել հետևյալ անունները.
2019թ. հունվարին 2018թ. դեկտեմբերի համեմատ՝ ՀՀ սպառողական շուկայում արձանագրվել է 1.7% գնաճ, ինչը հիմնականում պայմանավորվել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի 4.2% գնաճով:
2018 թ. վերջին պարենային զամբյուղի ամսական արժեքը կազմել է 34 հազար 527.4 դրամ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ թանկանալով գրեթե 2000 դրամով։ 2017-ի վերջին պարենային զամբյուղի ամսական արժեքը 32 հազար 439.3 դրամ էր։
Վերջին տարիների համեմատ 2018 թ. Հայաստանում աննախադեպ իրավիճակ է արձանագրվել. ՀՀ սահմանային անցակետերով իրականացված մուտքերի ու ելքերի հաշվեկշիռը ոչ թե բացասական է, այլ դրական։
ՀՀ կառավարության այսօրվա նիստի օրակարգում ներառված ամենավերջին հարցը Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագիրն էր։ Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ներկայացրեց, որ ըստ օրենքի՝ կառավարության ձևավորումից հետո 20-օրյա ժամկետում կառավարությունը ներկայացնում է իր ծրագիրը, ինչը և արվում է։
Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը նշեց, որ դպրոցները շատ են՝ մոտ 400-ը, և այս տեմպերով առաջ գնալ չի ստացվի։
ՀՀ կառավարությունն այսօր նիստում հաստատեց «Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամի ռեկտորի ընտրության արդյունքները։ Ռեկտոր է ընտրվել Վարդան Ուռուտյանը:
«Ես բազմիցս ասել եմ, որ դա օրակարգում չկա, դրա մասին խոսվել է հանրային քննարկում սկսելու համար: Եվ ես համարում եմ, որ հանրային քննարկումը ստացվել է ավելի քան, և մեր հանրությունն իր հետևություններն արել է։ Դա ընդամենը հանրային քննարկում ստեղծելու առիթ էր, որի մասին ես ասել եմ»,- այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը՝ մեկնաբանելով ՀՀ օրհներգը փոխելու իր նախաձեռնության շուրջ բարձրացած աղմուկը և ԱԺ օրակարգ ընդգրկելու հարցը:
«Ես կարծում եմ, որ, եթե Հանրապետական կուսակցությունը մի օր ուզենա այստեղ քննարկում անցկացնել, Ազգային ժողովի ղեկավարությունը դահլիճը կտրամադրի իրենց: Այլ խնդիր է՝ արդյոք կկարողանա՞ն իրենք 132 մարդ հավաքել՝ դահլիճ լցնելու համար, թե՞ ոչ»,- այսօր խորհրդարանում լրագրողներին հայտարարեց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը՝ մեկնաբանելով ՀՀԿ-ականների քննադատությունը, որ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն ԱԺ շենքը վերածել է կուսակցական գրասենյակի:
Արևելյան գործընկերության խորհրդարանական վեհաժողովում՝ «Եվրանեսթում», հայկական պատվիրակությունը խնդիր է դրել լինել պրոակտիվ, կառուցողական՝ գիտակցելով նաև ադրբեջանական պատվիրակության հետ հարաբերությունների լարվածությունը։ Այս մասին այսօր ԱԺ-ում ասուլիսի ժամանակ հայտարարեց «Եվրանեսթում» ԱԺ պատվիրակության ղեկավար Մխիթար Հայրապետյանը՝ շեշտելով, որ հայկական պատվիրակությունն ուժեղ է, մասնագիտացած և տրամադրված խնդիրներ լուծելու։
Տնտեսագետը նշեց, որ այժմ պետք է հետևողական լինել, հասկանալ, թե ինչ է նշանակում՝ մենաշնորհը վերացվում է, ի վերջո՝ գալի՞ս ենք նրան, որ առանց ապարատների, միայն ծրագրային լուծումներով իրականացվի ՀԴՄ-ի գործառույթը, թե՞ ամեն դեպքում պետք է ներկրել սարքերը։
«Եթե ես իմ առջև դրել եմ այդ նպատակը, ես դրան հասնելու ձևերը պետք է գտնեմ։ Պե՞տք է Արցախը վերադառնա բանակցությունների սեղանի շուրջ։ Ուրեմն՝ պետք է գտնել ճանապարհները»։
«Եթե իմ անձնական կարծիքն եք հարցնում՝ ես այդ հիմնով 27 տարի ապրում եմ։ Փոխելու համար պետք է հասկանալ, թե դա ինչ է քեզ տալու։ Դեռ դրա խնդիրը չկա, հանգիստ ապրում ենք, այդ հիմնի տակ երդվելով էլ՝ մեր կյանքը շարունակում ենք տանել առաջ»,- հավելեց Թ.Պողոսյանը։
Փաշինյան-Ալիև պաշտոնական հանդիպման համար Զ.Մնացականյանը հորդորեց դեռ չշտապել։ Ըստ նրա՝ շատ էական է, որ շարունակենք կառուցել գործընթացն այնպես, որ հույս ունենանք արդյունքի։
ՀՀ հաշվեքննիչ պալատն անցած տարի նոյեմբեր-դեկտեմբերին ուսումնասիրել է Հայաստանի արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականությանն ռազմավարությամբ նախատեսված միջոցառումների իրականացման պետական աջակցության դրամաշնորհային ծրագրի կատարողականը:
«Ի՞նչ են արել մինչ օրս. Հարկային օրենսգի՞րք են արագացված ընդունել, դրամավարկային քաղաքականությա՞նն են անդրադարձել, գլխավորը՝ սեփականության հարցը չեն լուծել, և բիզնեսը կախված վիճակում է»,- ասաց Հ.Բալանյանը:
«Պետք է խնդիրը դնենք ու գնանք առաջ։ Իրենք ամեն ինչ կփորձեն անել, բայց շատ դժվար է, իրենք կորցնում են նրան, ում հետ կարելի էր խոսել տարածքների մասին։ Ո՞ւմ հետ պետք է քննարկեն այդ հարցերը»։
«Նիկոլ Փաշինյանի այդ հայտարարությունը, որ այդ այցի օրակարգերից մեկը վիզաների ազատականացման հարցն է, այս ամեն ինչը կարծես բխում է նոր իշխանությունների քաղաքականությունից, որովհետև շատ կարևոր է, որպեսզի նորաստեղծ կառավարությունը ցույց տա, որ արտաքին քաղաքականության ինչ-որ ուղղությամբ արդյունքի է հասել»,- ասաց նա: