ՀՀ կառավարությունն այսօր նիստում մերժեց Ազգային ժողովի ԲՀԿ-ական պատգամավորներ Գևորգ Պետրոսյանի, Նորա Առուստամյանի, Վարդան Ղուկասյանի, Արթուր Գրիգորյանի և Հրանտ Մադաթյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Արհեստակցական միությունների մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» նախագիծը:
Այսօր կառավարության նիստը մեկնարկեց անակնկալով: Գործադիրի անդամների սեղաններին որպես նվեր գրքեր էին դրված: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվեց, թե տարբե՞ր գրքեր են և ո՞վ է նվիրում:
«Արսենալ ԼՏԴ» ընկերությունը Հայաստան է ներմուծում 413.8 մլն դրամի հաստոցներ և այլ արտադրական տեխնիկա։ Որպես գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումներ, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասեր, հումք և այլ նյութեր, կառավարությունը վաղվա նիստում «Արսենալ ԼՏԴ»-ին կտրամադրի մաքսատուրքից ազատման արտոնություն։
Հայաստանի Հանրապետության կառավարության և Եվրոպական միության միջև նախատեսվում է ստորագրել «ԵՄ-ն Հայաստանի համար. տարածքային զարգացում» (Հատուկ պայմաններ) ֆինանսավորման համաձայնագիրը, որի հիմնական նպատակն է Հայաստանի հյուսիսային շրջաններում ընդհանուր և բալանսավորված ներառական աճի իրականացումը` խելացի և կայուն գյուղատնտեսության, նորարարական տուրիզմի և ստեղծագործական արդյունաբերության ճյուղերի խթանման միջոցով:
ՀՀ 2019թ. պետական բյուջեից Հայաստանի Հանրապետական կուսակցությանը կհատկացվի 5 մլն 208.5 հազար դրամ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը՝ 9 մլն 150.7 հազար դրամ, «Իմ քայլը» դաշինքին՝ 78 մլն 6300 դրամ, Հայ Հեղափոխական Դաշնակցությանը՝ 4 մլն 303.4 հազար դրամ, և «Լուսավոր Հայաստան» կուսակցությանը՝ 7 մլն 56.7 հազար դրամ։
Անցած կիրակի օրը՝ փետրվարի 17-ին, տեղի ունեցան Հայաստանի 24 համայնքների տեղական ինքնակառավարման մարմինների հերթական և արտահերթ ընտրություններ։ 20 համայնքներ ընտրեցին իրենց ղեկավարներին։
168.am-ը ՀՀ գլխավոր դատախազություն հարցում էր ուղարկել՝ հետաքրքրվելով, թե հյուրանոցի վերաբերյալ ի՞նչ ուսումնասիրություն է իրականացվում, և այն որքա՞ն չմարված պարտավորություններ ունի (վարկեր, հարկեր և այլն)։ Սակայն Դատախազությունը հրաժարվել է որևէ տեղեկություն տրամադրել։
«Գուցե Ն.Փաշինյանը վստահում է իր թիմակցին, բայց վարչապետին խաբում են։ Ես չեմ հավատում, որ ինքն իմանա ճշմարտությունը, քայլեր չձեռնարկի։ Իրավապահները թող բացահայտեն Դավիթ Սանասարյանի այլ հովանավորյալ ընկերություններին»։
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանն ընդհանուր առմամբ գոհ է երեկ Հայաստանի տարբեր համայնքներում կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների անցկացումից։
«Այսինքն՝ ինչ նախագիծ բերեն, պետք է վախից կո՞ղմ քվեարկենք, որ չասեն Ռոբերտ Քոչարանն ու Սերժ Սարգսյանն են մեր հետևում: է՞ս ա նոր Հայաստանը: Տեղ ենք հասել, իջեք: Ես ցավում եմ, որ երբեմնի իմ ամենաընթերցած թերթը մի հատ առաջին իսկ կառավարություն-ընդդիմություն բախումից հետո նման խմբագրական է հրապարակում»:
«Մենք չպետք է վարչապետին համոզենք մի բան, որ նրա համոզմունքն է եղել, ինքն է ամբիոնից ասել: Ես համոզելու բան չունեմ»: Հակառակ դեպքում, ինչպես նշեց Մարուքյանը, պաշտպանության նախարարությունը քաղաքականացված է: Ըստ նրա՝ ՀՀ փորձ ցույց է տվել, որ այդ մարմինները քաղաքականացված են այն դեպքում, եթե նրանք խորհրդարանական վերահսկողությունից դուրս են, իսկ խորհդարանական վերահսկողության տակ չեն կարող քաղաքականացնել:
ԱԺ ընդդիմությունը դեմ քվեարկեց կառավարության ծրագրին, որովհետև ոչ թե ծրագիրը վատն էր, այլ որովհետև որպես ընդդիմադիր՝ նրանք առաջին անգամ ազատորեն գործեցին: Նման տեսակետ այսօր խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ հայտնեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ, ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը:
«Սահմանադրական բարեփոխումները մեր օրակարգում են, սակայն պետության կառավարման մոդելի փոփոխության հետ կապված՝ մենք քննարկումներ դեռ չենք ունեցել և պատեհ պահի կքննարկենք նաև այդ առաջարկը»,- այսօր խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ հայտարարեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ, ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը՝ պատասխանելով հարցին, թե ի՞նչ դիրքորոշում ունեն ՀԱԿ-ի առաջարկի՝ Սահմանադրական կարգի փոփոխության շուրջ:
«ՀԱԿ-ի առաջարկի բովանդակությանը ես հստակ ծանոթ չեմ, ԲՀԿ-ն այն չի քննարկել»,- այսօր խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ հայտարարեց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը՝ պատասխանելով հարցին, թե ի՞նչ դիրքորոշում ունեն ՀԱԿ-ի առաջարկի՝ Սահմանադրական կարգի փոփոխության շուրջ:
Երեկ ՀՀ 24 համայնքներում տեղի են ունեցել ՏԻՄ ընտրություններ, և «Իմ քայլը» թեկնածուներ չէր առաջադրել: Այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ «Իմ քայլը» խմբակցության անդամ, ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը հայտարարեց, որ իրենց ուժի 7 անդամներ ինքնառաջադրվել էին, և ոմանք պարտվել են, ոմանք՝ հաղթել: Ըստ նրա՝ քաղաքացիները որևէ մեկի հորդորով չեն գնացել ընտրության, այլ իրենց կամքով:
ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանն այսօր խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ առանձնացրեց 3 իրադարձություն՝ Պետդումայի ԱՊՀ գործերի, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Կալաշնիկովի այցը ՀՀ, ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի այցը Սոչի և կառավարության ծրագրի քննարկումն ԱԺ-ում:
Կենտրոնական բանկից 168.am-ին հայտնեցին, որ ԿԲ-ն երբևէ անօրինական ֆինանսական հոսքերի խնդրով չի զբաղվել, այլ զբաղվում է փողերի լվացման, ահաբեկչության ֆինանսավորման և զանգվածային ոչնչացման զենքի տարածման ֆինանսավորման դեմ պայքարի հարցերով:
Օրերս ԱԺ նիստում կառավարության ծրագրի քննարկման ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել էր իրավաբանական, խորհրդատվական և հաշվապահական ծառայություններ մատուցող անձնանց հարկային բեռի փոփոխություններին:
168.am-ի հետ զրույցում հանրային ֆինանսների և կառավարման փորձագետ Հովհաննես Ավետիսյանը տեսակետ հայտնեց, որ բացի վարչապետի հնչեցրած հիմնավորումից՝ էական է մասնագիտացած հանրության կողմից կազմակերպված բողոքը:
2018թ. պետական բյուջեի մուտքերի ապահովման ՊԵԿ-ի կեղծարարության հանգամանքները քննվում են Ազգային ժողովում: Խորհրդարանի «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր, Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մանե Թանդիլյանը 168.am-ի հետ զրույցում հայտնեց, որ ուսումնասիրում են օրեր առաջ 168.am-ի հրապարակած հոդվածը:
Պետական վերահսկողական ծառայությունը պարգևավճարների վերաբերյալ ուսումնասիրություն է իրականացրել ՊԵԿ-ում, Ֆինանսների և Տնտեսական զարգացման ու ներդրումների նախարարություններում։
«Տեղյակ եք, որ վարչապետի աշխատակազմը մոտ 2 շաբաթ առաջ որոշում է կայացրել ավտոմեքենաների կտրուկ կրճատման մասին: Ինչպես նշել էինք՝ այս որոշումը լոկալ բնույթ չի կրելու և պետք է տարածվի բոլոր պետական մարմինների վրա»:
Պետական վերահսկողական ծառայությունը 2018-2019 թվականների ընթացքում ՀՀ պետական բյուջե է վերադարձրել 827 մլն դրամ։ Այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց ծառայության պետ Դավիթ Սանասարյանը՝ ընդգծելով, որ գումար պետբյուջե վերադարձնելն իրենց գործառույթը չէ, իրենք առավելապես աշխատում են կանխարգելելու ուղղությամբ։
Դեռ պարզ չէ, թե կառավարության կառուցվածքի փոփոխությունների մասին նախագիծը գործադիրը երբ կուղարկի Ազգային ժողով։ Այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում Վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը, ի պատասխան 168.am-ի հարցի՝ նախագիծը ե՞րբ կուղարկվի ԱԺ, դժվարացավ որևէ ժամկետ նշել։
«Պարոն վարչապետի գործելաոճն իմանալով՝ ես վստահ եմ, էդ հայտարարությունից առաջ կոնկրետ պետական պաշտոնյաների հետ խոսել է: Ես համաձայն եմ, որ էդպես պետք է չլինի, և կարող եմ ասել, որ վարչապետի հետ մեր բոլոր հանդիպումների ընթացքում նման օրակարգ չի եղել: Այնպես չէ, որ գնդակ է գալիս, ես պետք է կրծքով վերցնեմ։ Ես ասում եմ՝ դա ինձ չի վերաբերում, որովհետև ես այդպես չեմ անում։ Ես տարակուսած եմ, որ կան լրատվամիջոցներ, որ միանգամից ենթադրեցին, որ դա վերաբերում է ինձ»:
Այսօր կառավարության նիստում ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը ներկայացրեց Հարկային օրենսգրքում փոփոխությունների նախագիծը, որով առաջարկվում է սեղմված բնական գազի՝ ակցիզային հարկով հարկման նպատակով կիրառվող չափման միավորը՝ 1000 խորանարդ մետրը, փոխարինել 1 տոննայով՝ զուգահեռաբար վերահաշվարկելով նաև ակցիզային հարկի դրույքաչափը:
Այսօր կառավարության նիստում Սփյուռքի նախարարի պարտականությունները կատարող Բաբկեն Տեր-Գրիգորյանը ներկայացրեց «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» օրենքում փոփոխություն կատարելու նախագիծը, որը ներկայացրել է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը:
«Կառավարությունը և Կենտրոնական բանկը պետք է լրջորեն համագործակցեն տոկոսադրույքների նվազեցման մեր ռազմավարության և քաղաքականության ուղղությամբ: Եվ այստեղ ԱԺ-ն ու Արդարադատության նախարարությունն էլ անելիք ունեն»,- այսօր կառավարության նիստի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Այսօր կառավարության նիստի սկզբում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ երեկ ԱԺ-ն հավանություն տվեց կառավարության գործունեության 5-ամյա ծրագրին:
Սիրիա հայ մասնագետների խումբ ուղարկելու վերաբերյալ ԱՄՆ Պետքարտուղարության հայտարարությունը տարաբնույթ մեկնաբանությունների պատճառ է դարձել: