ԱԺ պետա-իրավական հարցերով մշտական հանձնաժողովի կազմը հաստատվեց

Ազգային ժողովի պետա-իրավական հարցերով մշտական հանձնաժողովն այսօր անցկացրեց անդրանիկ նիստը և հաստատեց իր կազմը։ Այն ունի 15 անդամ՝ «Իմ քայլը» խմբացկությունից Վարդանյան Վլադիմիր (հանձնաժողովի նախագահ,), Սերգեյ Ատոմյան, Նազելի Բաղդասարյան, Նիկոլայ Բաղդասարյան, Սիսակ Գաբրիելյան, Սուրեն Գրիգորյան, Արթուր Դավթյան, Աննա Կարապետյան, Վահագն Հովակիմյան, Արուսյակ Ջուլհակյան, «Բարգավաճ Հայաստանից»՝ Նորա Առուստամյան, Քաջիկ Գևորգյան, Գևորգ Պետրոսյան, և «Լուսավոր Հայաստանից»՝ Էդմոն Մարուքյան, Տարոն Սիմոնյան։

Ըստ Դոնթի բանաձևի՝ փոխնախագահ առաջադրեց խորհրդարնական մեծամասնությունը և ընտրվեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Աննա Կարապետյանը։

Վերջինս կարևորեց հանձնաժողովի դերը խորհրդարանական գործունեության մեջ և շնորհակալություն հայտնեց վստահության համար։

«Լիահույս եմ, որ անկախ քաղաքական հայացքների տարբերություններից, համատեղ աշխատանքը կստացվի», – նկատեց Գևորգ Պետրոսյանը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728