
Ատոմ Ջանջուղազյանը ԱԺ-ում մասնակցում է «Իմ քայլը» խմբակցության հրավիրած փակ նիստին

Ինչպես և գրել էր 168.am-ը, ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն այսօր ԱԺ-ում մասնակցում է «Իմ քայլը» խմբակցության հրավիրած փակ նիստին։
Լրագրողների հետ զրույցում նախարարը չպարզաբանեց, թե ինչ է քննարկվելու նիստում:
Հարցին՝ ճի՞շտ են տեղեկությունները, որ ինքը 10 հազար դոլար պարգևատրում է ստացել, Ա. Ջանջուղազյանը պատասխանեց, որ իր եկամուտները հրապարակված են, նախորդ տարվա համեմատ 2018 թվականին 10%-ով է ավելի վարձատրվել, և առնվազն 10 % չափով իր պատասխանատվությունը 2018-ին ավելացել է:
Ըստ նրա՝ բյուջեով նախատեսված պարգևավճարների տողից ավելի գումար ոչ ոքի չի վճարվել, 10 % քացաքացիական ծառայողների համար է նախատեսված եղել, 30% էլ պարգևատրման ֆոնդն է: