«Կառավարության մեր գործընկերներն այնպես պետք է աշխատեն, որ տեսանելի լինի, ոչ թե կցկտուր». Միքայել Մելքումյան

Եվրասիական բանկը վերջին տարիներին ակտիվություն է ցուցաբերում նաև մասնավոր հատվածում և Հայաստանում գյուղոլորտի մի քանի նախագծեր են ֆինանսավորվել։ Այս մասին այսօր Ազգային ժողովի տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ հայտնեց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի խորհրդական Հովհաննես Ազիզյանը՝ նկատելով, որ դա ուրախալի է։

Ըստ նրա՝ բանկը ֆինանսավորում է 20 մլն և ավելի դոլար արժեքով ծրագրերը, այժմ քննարկվում են փոքր ծավալով բիզնես ծրագրերի ֆինանսավորման հարցը, գրանտային ֆինանսավորման խնդիրը։

Հ.Ազիզյանը նշեց, որ Մհեր Գրիգորյանը բանկի խորհրդի անդամ է և որոշումներում անպայման մասնակցում է։

«Կառավարության մեր գործընկերներն այնպես պետք է աշխատեն, որ տեսանելի լինի, ոչ թե կցկտուր։ Հայաստանը փոքր երկիր է և բանկի 4-5%-ով մասնակցությունը կարող է շատ մեծ ազդեցություն ունենալ»,- ասաց հանձնաժողովի նախագահ Միքայել Մելքումյանը։

Նրա առաջարկով հանձնաժողովը որոշեց իրեն կից գիտափորձագիտական կենտրոն ձևավորել, որում կընդգրկվեն աջակցել ցանկացող մասնագետները։

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728