Ռուսաստանի դեմ Արևմուտքի պատժամիջոցները համեմատաբար նոր են կիրառվել, հիմնականում գյուղմթերքների ոլորտն է, իսկ Հայաստանը գյումթերք միշտ էլ արտահանել է ՌԴ:
Կաթնամթերք արտադրողների միության նախագահ, «Չանախ» ընկերության հիմնադիր-տնօրեն Ղուկաս Բունիաթյանը մեզ հետ զրույցում հաստատեց, որ ընկերությունը խնդիրներ ունի ու մի շարք արտադրողներ իրենց ապրանքը չեն կարողանում իրացնել «Մոսկվիչկա» սուպերմարկետներում: «Փողը չեն տալիս՝ ապրանք չենք տալիս: Արդեն երկար ժամանակ է, որ պարտքեր են կուտակել՝ մոտ 3-4 ամիս»,- ասաց նա:
Վերահսկիչ պալատի աշխատանքի արդյունավետությունը տարեցտարի առավել ակնհայտ է լինում: Ինչպես 168.am-ի հետ զրույցում ասաց ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանը, այնպես չէ, որ ՎՊ-ի ուսումնասիրությունների արդյունքները, որ ուղարկվում են դատախազություն, անարդյունք են ավարտվում:
Խաղին ներկա ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը իր գործընկերների պարտությունը «արդարացրեց» նրանց աշխատանքի բնույթով։
Քիչ առաջ «Հրազդան» մարզադաշտում ավարտվեց Ազգային ժողովի պատգամավորների և ԶԼՄ-ների ներկայացուցիչների ֆուտբոլային հանդիպումը։ Համառ պայքարում լրագրողները կոտրեցին պատգամվորների դիմադրությունը և խաղն ավարտվեց 2։0 հաշվով։
ԱԺ հավաքականի կազմը բավականին ուշագրավ է, թիմի ավագը ՀՀԿ պատգամավոր Աշոտ Աղաբաբյանն է, երկրորդ համարի տակ հանդես կգա Կարեն Ավագյանը (ՀՀԿ պատգամավոր), ապա ըստ հերթականության՝ Արմեն Բաբայան
Այսօր Ազգային ժողովում բրիֆինգների ժամանակ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը հայտարարեց, որ ի սկզբանե «հրաշալի քառյակ» տերմինին դեմ է եղել՝ կարծելով, որ քառյակը հրաշալի չի լինում, պարզապես որոշ հարցերում համագործակցում էին:
Եռյակի ձևաչափով մարզերում և հոկտեմբերի 10-ին կայանալիք հանրահավաքները երկխոսություն են ժողովրդի հետ: Այսօր այս մասին ԱԺ-ում բրիֆինգների ժամանակ ասաց ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանը: Նա նշեց, որ պետք է ստանան ժողովրդի աջակցությունը և հետո որոշեն քաղաքական օրակարգը:
Օր-օրի ժողովրդի մոտ իշխանափոխության ցանկությունը մեծանում է և Հովիկ Աբրահամյանն իր թիմով ավելի է նպաստում դրան, քան եռյակն է դա անում: Նման համոզմունք այսօր ԱԺ-ում բրիֆինգների ժամանակ հայտնեց ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը:
«Ինչո՞ւ են գնացել դրան, պետք է հարցնել նախագահին, վարչապետին: Ձայներ հավաքելու խնդիրն էլ չէ, որովհետև մյուս մարզպետները, որ աչքի չեն ընկնում Սուրիկ Խաչատրյանի նման, գուցե ավելի լավ են ձայներ հավաքում: Մենք Սերժ Սարգսյանին չենք հավատում, մենք հավատում ենք մեր մոտեցումների ճշմարտացիությանը՝ սահմանադրական բարեփոխումների դեպքում երկում կփոխվի մթնոլորտը և մենք շարունակում ենք մեր ուղեգիծը»:
Անդրադառնալով «Շրջանառության հարկի մասին» օրենքին, Ռ.Հակոբյանը նշեց, որ ի սկզբանե այս օրենքի հիմքում դրված չէ թե ստվերից գործարարներին դուրս բերելը, այն ուղղված է միայն մանր ու միջին բիզնեսին, խոշորին չի անդրադառնում: Նա չհիշեց, թե «Ժառանգությունը» ինչպես է քվեարկել օրենքին. «Հնարավոր է, որ նույնիսկ կողմ քվեարկած լինենք, բայց դա դոգմա չի, կարող է և սխալվենք»:
«Իշխանությունը ցույց տվեց, որ իր օրակարգում չունի այնպիսի հարց, որը պետք է համարժեք լինի այսօր կատարվող գործընթացներին»,- ասում է Ռուբիկ Հակոբյանը:
«Ամոթ է, որ մենք հետընթաց արձանագրենք խոսքի ազատության մասով»,- ասաց Կ.Անդրեասյանը՝ կոչ անելով, որ լրագրողները դիմեն իրենց, որպեսզի ՄԻՊ-ը կարողանա ընթացք տալ:
«Մենք դա տվել ենք, որ խախտումներից մեկն է: Իմ խորհուրդն է բոլոր պաշտոնյաներին՝ զերծ մնալ սառեցնող բնույթ ունեցող հայտարարություններից: Չի կարելի ոչ միայն խախտել մարդու իրավունքը, այլ նաև նախապես ստեղծել այնպիսի պայմաններ, որ մարդու իրավունքը խախտվի: Դա կոչվում է սառեցնող էֆեկտ»:
«Զգացի, որ հուսահատվել եք: Բա տենց հուսահատված ո՞նց եք ժողովրդի շահերը պաշտպանելու»,- այսօր Ազգային ժողովում նման հարցադրմամբ ՄԻՊ Կարեն Անդրեասյանին դիմեց ՀԱԿ պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը՝ մեջբերելով Անդրեասյանի խոսքը, որ դատախազությունը ճնշում է գործադրում ՄԻՊ-ի վրա:
«Պինդ մնացեք, առաջին անգամ չէ, որ ՄԻՊ-ի դեմ հարձակում է լինում»,- հայտարարեց «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը՝ հիշեցնելով, որ նախկին ՄԻՊ Լարիսա Ալավերդյանի և մյուսների վրա նույնպես հարձակումներ եղել են:
Գ.Սահակյանը չհերքեց շրջանառվող տեսակետը, որ փոքր ու միջին բիզնեսի ներկայացուցիչներին ցույցերի են ուղղորդում խոշոր տնտեսվարողները: Ըստ նրա՝ սցենարները տարբեր են, օրինակ՝ խոշորները կարող են մի քանի աշխատողներ ընդունել, գրանցել որպես իրավաբանական անձ և իրենց ապրանքներն առանց փաստաղթղթի վաճառել:
«Չգիտեմ, ամեն մեկը բառախաղերով իր կողմն է ձգում: Նման պարագայում ինչ-որ մարդիկ կհավաքվեն, բայց արդյունքները, եթե գաղափարը չկա, արդյունքին դժվար է սպասել»,- ասաց նա:
Հայաստանի գործարարների և արդյունաբերողների միության նախագահ Արսեն Ղազարյանն այսօր լրագրողների հետ զրույցում դական կարծիքներ հնչեցրեց ս.թ. հոկտեմբերի 1-ից ուժի մեջ մտած «Շրջանառության հարկի մասին» օրենքի փոփոխությունների մասին:
Վերահսկիչ պալատն անցած տարի մի շարք խախտումներ էր հայտնաբերել քաղաքաշինության ոլորտում, մասնավորապես՝ դպրոցաշինության:
Հարցին՝ փաստորեն, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի խոստումը, որ 2013-ին Գյումրիում անօթևան մնացած ընտանիքները բնակարաններով կապահովվեն, չի՞ իրականացվել, Ն.Սարգսյանը շատ դիվանագիտական պատասխան տվեց:
«Հայաստանը դառնում է ԵՏՄ անդամ պայմանագրի ուժի մեջ մտնելու պահից»,- ասաց Ս.Կարայանը՝ հավելելով, որ պայմանագրով նախատեսվում է ԵՏՄ ընդունած որոշումների կատարման, ԱՀԿ հետ հարաբերությունների կարգավորման հարցեր:
ԲՀԿ-ական պատգամավորը նշեց, որ այս պահին կա վարչապետի որոշումը և նախապատրաստվում է, որ վաղը լինի ֆինանսների նախարարի հրամանը, որ հարկային մարմինը այս եռամսյակում ստուգումներ չանցկացնի փոքր և միջին բիզնեսի ձեռնարկություններում։
ԱԺ դահլիճում բարձրացած աղմուկին ի պատասխան Հ.Աբրահամյանը հայտարարեց. «Արա, հերիք ա ստից խոսաք, չի կարելի էդքան սուտ խոսալ»:
Այսօր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը հայտարարեց, որ դեղագործական ոլորտի ներկայացուցիչները նամակով դիմել են իրեն, որ հունիսի 18-21-ին ԱԺ արտահերթ նիստում որպես հրատապ հարց՝ հատուկ ընթացակարգով կառավարության կողմից 24-ժամյա անհետաձգելի ռեժիմով ընդունված «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում կատարված փոփոխություններով նախատեսվում է նոյեմբերի 1-ից դեղերի պարտադիր դրոշմավորում, որի արդյուքում պետությունը լրացուցիչ ծախս է կատարելու, սակայն անպտուղ աշխատանք է արվելու, քանի որ լրացուցիչ մուտքեր բյուջե չեն ապահովվի:
Հ.Աբարահմայնը նշեց, որ մարզպետին նշանակում է կառավարությունը և մրցույթ չի հայտարարվում. «Կոռեկտ չեմ համարում, որ պատգամավորները գնում են միտինգների, հայհոյում են նախագահին և վարչապետին»: Նա կոչ արեց զերծ մնալ «նման լկտի պահվածքից» և շեշտեց, որ պատգամավորը իր արժեքի գինը պետք հասկանա, նման թեմաները պետք է լինեն չափի մեջ, պետք է հարգեն գործադիրին, այլապես օպոնենտ կարող են բերել:
ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի մոտ պատգամավորների և կառավարության անդամների մասնակցությամբ «Շրջանառության հարկի մասին» օրենքի շուրջ տեղի ունեցած քննարկումն, ըստ էության, անարդյունք ավարտվեց՝ որևէ որոշում չի կայացվել: Ինչպես հայտարարեցին պատգամավորները՝ հարցի շուրջ քննարկումները ԱԺ-ում կշարունակվեն վաղը առավոտյան:
Այսօր ԱԺ-կառավարություն հացուպատասխանի ժամանակ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ մի քաղաքացի բավականին երկար ժամանակ անհանգստացնում է իրեն՝ խնդրելով աշխատանքի տեղավորել: Նա կարդաց այդ քաղաքացու կենսագրությունը՝ բազմաթիվ հանցագործությունների շարք, իսկ վերջերս էլ նա իր տան մոտ մարդ է սպանել և նրա անունը Սուրիկ Խաչատրյան է:
«Եղել են դեպքեր, որ ես ու իմ գործընկերները վարկաբեկվել ենք Հ1-ով»,- ասաց նա՝ նշելով, որ անօրինական ձայանգրություններ են հրապարակվել, իսկ հետո իրենց հնարավորություն չի տրվել պատասխանելու:
Քիչ առաջ ԱԺ նախագահի մոտ ավարտվեց հրատապ խորհրդակցությունը, որին մասնակցում էին ԱԺ բոլոր քաղաքական ուժերը: Միքայել Մելքումյանը, որոշվել է այսօր մինչև կառավարության հետ հարցուպատասխանը, կառավարության համապատասխան պատասխանտուների հետ հանդիպել ԱԺ-ում և այսօր որոշակի սկզբունքային մոտեցումներ հստակեցնել: