Բաժիններ՝

Կառավարությունը հավանության արժանացրեց ԵՏՄ-ին միանալու պայմանագիրը

Այսօր ՀՀ կառավարության նիստում հավանություն տրվեց «Հայաստանի Հանրապետության` «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու մասին» պայմանագրի նախագծին: Ֆինանսների նախարար Սուրեն Կարայանը զեկուցեց պայմանագրի կառուցվածքը, նշեց, որ պայմանագիրը բաղկացած է բուն տեքստից և 5 հավելվածներից:

«Հայաստանը դառնում է ԵՏՄ անդամ պայմանագրի ուժի մեջ մտնելու պահից»,- ասաց Ս.Կարայանը՝ հավելելով, որ պայմանագրով նախատեսվում է ԵՏՄ ընդունած որոշումների կատարման, ԱՀԿ հետ հարաբերությունների կարգավորման հարցեր:

Փոխնախարարը նաև նշեց, որ քանի որ Հայաստանի Հանրապետությունն ընդհանուր սահման չունի ԵՏՄ անդամ երկրների հետ և ապրանքների տեղաշարժն իրականացվելու է երրորդ երկրների տարածքով, պայմանագրում սահմանվում են նաև այդ պայմանները:

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը 3 օր հատկացրեց՝ թարգմանությունը ստուգելու հաամար:

Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը նշեց, որ բոլոր նախարարությունները պետք է թարգմանությունը նայեն իրենց մասով, որ հետո խնդիրներ չունենանք:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս