Բաժիններ՝

Սերժ Սարգսյանի խոստումը չի՞ իրականացվել (տեսանյութ)

2014 թվականի սեպտեմբերի 29-ի դրությամբ Գյումրի քաղաքում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման նպատակով 2009 թվականին սկիզբ առած պետական աջակցությամբ իրականացվող բնակարանային ապահովման ծրագրի շահառու են ճանաչվել 3240 ընտանիքներ: Այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողներին ասաց ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը:

Ըստ նրա՝ 3240 ընտանիքներից 2795 ընտանիքների բնակարանային խնդիրները լուծվել են 2010-2012թթ. իրականացված բնակարանային շինարարության ծրագրի շրջանակներում: Այսօրվա դրությամբ դեռևս լուծման կարիք ունի ծրագրի շահառու ճանաչված, դեռևս բնակարանային պայմանները չբարելաված 445 ընտանիքների բնակապահովման խնդիրը: Նախարարի խոսքով՝ նրանց բնակարանային խնդիրները ԲԳՎ-ի տրամադրման միջոցով լուծելու համար անհրաժեշտ միջոցների չափը կազմում է մոտ 2 մլրդ 835 մլն դրամ, այս տարի կհատկացվի 1.5 մլրդ դրամ, մնացածը՝ հաջորդ տարի:

«Ոչ թե կառուցման, այլ գնման եղանակով ավելի արագ կլուծվի հարցը, առավել ևս Գյումրիում ազատ բնակարանները շատ են: Նաև հնարավորություն է տրվում նրանց ընտրելու»,- ասաց Ն.Սարգսյանը:

Հարցին՝ փաստորեն, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի խոստումը, որ 2013-ին Գյումրիում անօթևան մնացած ընտանիքները բնակարաններով կապահովվեն, չի՞ իրականացվել, Ն.Սարգսյանը շատ դիվանագիտական պատասխան տվեց:


Մանրամասները՝ տեսանյութում

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս