Ռուբեն Հակոբյանն ու Զարուհի Փոստանջյանն իրար չեն «ուտում»
«Իշխանությունը ցույց տվեց, որ իր օրակարգում չունի այնպիսի հարց, որը պետք է համարժեք լինի այսօր կատարվող գործընթացներին: Երկու արտահերթ նիստի նախագծեր մերժվեցին, որոնք կենսական անհրաժեշտություն էին այսօր ժողովրդի համար: Զավեշտն այն է, որ ասում են՝ մենք շատ խելացի բաներ ենք անում ձեր համար, հարգելի ՓՄՁ, այդ նույնը կուտակային ֆոնդի հետ էր կապված, որ 80%-ը չէր հասկանում, թե իր համար ինչ են անում: Հասունացել է պահը, որ իշխանությանը ասենք՝ ինքը չի հասկանում ինչ է կատարվում»,- այսօր ԱԺ-ում բրիֆինգների ժամանակ հայտարարեց «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը՝ շեշտելով, որ Հայաստանը ներկայումս ամենանապահով պահն է ապրում:
Նա նշեց, որ ԱԺ նիստերում Հանրային հեռուստաընկերության գործունեության հաշվետվությունը այնպես ընդլայնված լուսաբանվեց և միայն գովաբանական խոսքեր հնչեցին, իսկ ոչ մի դիտողություն ու թերացման մասին խոսք չհնչեց. «ՀՀԸ-ն չի ներկայացնում հանրային շահը, արհամարհում է հանրության մեծամասնության շահը, մոտեցումները և խնդիրները»:
Անդրադառնալով շրջանառվող լուրերին, որ խմբակցության ներսում Հակոբան-Փոստանջյան հակամարտություն կա, Ռ.Հակոբյանը նշեց. «Մենք իրար չենք ուտում, ոչ մի բան չկա մեր միջև: Անհոգ եղեք, որևէ բան չկա»: