ԱԺ քաղաքական ուժերը հանդիպելու են կառավարության ներկայացուցիչների հետ (տեսանյութ)

Քիչ առաջ ԱԺ նախագահի մոտ ավարտվեց հրատապ խորհրդակցությունը, որին մասնակցում էին ԱԺ բոլոր քաղաքական ուժերը: Ինչպես լրագողներին հայտնեց ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանը, որոշվել է այսօր մինչև կառավարության հետ հարցուպատասխանը, կառավարության համապատասխան պատասխանտուների հետ հանդիպել ԱԺ-ում և այսօր որոշակի սկզբունքային մոտեցումներ հստակեցնել, օրինակ՝ չանցնել ԱԱՀ դաշտ, այն վերջին տուգանքը, որ փաստաթուղթ չլինելու դեպքում լինում է, չանցնել, կամ 58.35 մլն դրամի շեմը բարձրանցել:

«Այս դիրքորոշումները մենք խոշորացված կհստակեցնենք, իսկ հետագան՝ աշխատանքային կարգով: Մինչև չհանդիպենք կառավարության հետ, որևէ բան չենք կարող ասել: Այն, որ բոլոր քաղաքական ուժերը հայտնեցին իրենց մտահոգությունը, որ կա խնդիր, ակնհայտ էր: Բոլորը գտնում են խնդիր կա, պետք է լուծել: Սպասենք հանդիպմանը»,- ասաց Մ.Մելքումյանը:

ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանի խոսքով՝ կառավարությունն այս խնդրի «դեմ» կողմն է. «Կառավարությունը արգումնետներ է բերում և բերելու է նաև հարցուպատասխանի ժամանակ, որ դեմ են: Մենք ներկայացրեցինք, որ սա լուրջ քաղաքական զարգացումներ կարող է ունենալ, Գյումրիում լուրջ շարժումներ կան և ժամը 16:00-ին հավաքվելու են ԱԺ-ի մոտ: Նշեցինք նաև, որ արտահերթ նիստ հրավիրելու պատրաստակամություն ունենք: Այսինքն՝ իրենք տեղյակ են, թե ինչ զարգացումներ կարող են լինել և, ելնելով ռացիոնալ առաջարկներից, մենք առաջարկում ենք, որ կառավարությունը մինչև հարցուպատասխանը գա Գ.Սահակյանի մոտ քննարկման, ներկայացնենք խնդիրները: Խնդիրը բոլորն ընդունում են, որ կա, լուծումներ պետք է գտնենք: Գոնե այսօր սկզբունքային որոշումներ կայացնենք, մանրամասները կարող են լինել վաղը»:

Դիտարկմանը, որ այսինքն՝ փորձելու են օգնել իշխանությանը, որ քաղաքական զարգացումներ չլինեն, Ա.Մանուկյանը պատասխանեց. «Մեր խնդիրը փոքր բիզնեսին չվնասելն է»:

Մ.Մելքումյանի բնորոշմամբ՝ որևէ ուժ քաղաքական դիվեդենտ չի ակնկալում, առևտրի ոլորտում 37 հազար մարդ է աշխատում, որ գալու են ԱԺ-ի շենքի մոտ, պետք է իրենց պատասխան տալ. «Մենք հրատապ լուծում ենք պահանջում»:

Տեսանյութեր

Լրահոս