
2:0՝ հօգուտ լրագրողների. Պատգամավորները պարտվեցին «ցմփորության» պատճառով

Քիչ առաջ «Հրազդան» մարզադաշտում ավարտվեց Ազգային ժողովի պատգամավորների և ԶԼՄ-ների ներկայացուցիչների ֆուտբոլային հանդիպումը։ Համառ պայքարում լրագրողները կոտրեցին պատգամվորների դիմադրությունը և խաղն ավարտվեց 2։0 հաշվով։
Խաղին ներկա ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը իր գործընկերների պարտությունը «արդարեցրեց» նրանց աշխատանքի բնույթով։ Իսկ ՀՀԿ-ական պատգամավոր Հովհաննես Սահակյանը կատակով նկատեց, որ «պատգամավորներին խանգարեց նրանց ցմփորությունը»։
Մանրամասները՝ առաջիկայում: