Լրագրողներն՝ ընդդեմ պատգամավորների. Քիչ հետո կսկսվի ֆուտբոլային հանդիպում
Քիչ հետո, ժամը 17:00-ին, Երևանի «Հրազդան» մարզադաշտում «դեմ առ դեմ» կհանդիպեն Ազգային ժողովի պատգամավորներն ու լրագրողները: Օրենսդիրներն ու ԶԼՄ ներկայացուցիչները ֆուտբոլային հանդիպումը համտեղ ուժերով կազմակերպել են լրագրողների կողմից` «Մեդիամաքս» գործակալության ղեկավար Դավիթ Ալավերդյանը, և պատգամավորների կողմից` Սամվել Ֆարմանյանը:
ԱԺ հավաքականի կազմը բավականին ուշագրավ է, թիմի ավագը ՀՀԿ պատգամավոր Աշոտ Աղաբաբյանն է, երկրորդ համարի տակ հանդես կգա Կարեն Ավագյանը (ՀՀԿ պատգամավոր), ապա ըստ հերթականության՝ Արմեն Բաբայան (ՀՅԴ խմբակցության պատգամավոր), Էդուարդ Բադոյան (ԱԺ աշխատակազմի արտաքին կապերի վարչություն), Հրայր Թովմասյան (ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար), Շիրակ Թորոսյան (ՀՀԿ-ական պատգամավոր), Արմեն Ղասաբօղլյան (ԱԺ նախագահի խորհրդական), Արծվիկ Մինասյան (ՀՅԴ պատգամավոր), Էրիկ Մինասյան (ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ), Կորյուն Նահապետյան (ՀՀԿ պատգամավոր), Արմեն Նասալյան (ԱԺ աշխատակազմի գործերի կառավարչություն), Էդուարդ Շարմազանով (ՀՀԿ պատգամավոր, ԱԺ փոխնախագահ), Հովհաննես Սահակյան (ՀՀԿ պատգամավոր), Արբակ Սամվելյան (ԱԺ աշխատակազմի գործերի կառավարչություն), Հայկ Սարգսյան (ԱԺ աշխատակազմի իրավաբանական վարչության պետ), Սարգիս Քեֆիլյան (ԱԺ պատգամավորի օգնական), Սամվել Ֆարմանյան (ՀՀԿ պատգամավոր):
Մարզադաշտում են լինելու ԱԺ նախագահը, պատգամավորներ, աշխատակազմի ներկայացուցիչներ և, բնականաբար, լրագրողներ: