Զիջենք Ոսկեպարը՝ կկորսվի Հայաստանը
«Խաղաղության օրակարգը լինի, թե չլինի՝ դա նշանակում է՝ Հայաստանի Հանրապետությունը լինի, թե չլինի»,- վերջին ասուլիսում ասաց Նիկոլ Փաշինյանը։
Պետք է վերաձևակերպել պարագլխի այս արտահայտությունը հետևյալ կերպ՝ «Ոսկեպարն ու Բաղանիսը լինեն, թե չլինեն՝ նշանակում է՝ Հայաստանի Հանրապետությունը լինի, թե չլինի»։
Որքան էլ վարչախումբը սպառնա վերահաս պատերազմով, ակտիվությունը և տեղեկացվածությունը մեր երկրի հյուսիսարևելյան դարպասի շուրջ միայն ավելանում է, և դա լավ է։
Բավրայից մինչև Մեղրի ապրող յուրաքանչյուր մարդ, այդ թվում՝ երևանաբնակները, իմացած լինեն՝ հայաթափվեն ու ընկնեն Ոսկեպարն ու Բաղանիսը, կործանվելու է Հայաստանի Հանրապետությունը։
Մնան այդ գյուղերը հայկական՝ հայկական պետությունն էլ մնալու և վերածնվելու է։
Մանրամասները՝ տեսանյութում