Միջանցք, «անկլավներ», անձնատվություն․ Նիկոլը խոստովանեց

Արցախի ամբողջական հանձնումից ամիսներ են անցել, իսկ Փաշինյանը ոչ միայն որևէ սանտիմետրով Հայաստանը չի մոտեցրել իր իսկ ասած՝ խաղաղության հանգրվանին, այլև մեզ բոլորիս ներքաշել է վերահաս պատերազմի և պարտության նոր հորձանուտ։

Կրկնակի կապիտուլյացիայի փաստաթղթի արդեն յոթերորդ խմբագրությանը ծանոթ անձինք, օրինակ՝ որոշ ընդդիմադիր պատգամավորներ, հաստատում են, որ այդտեղ որևէ հայամետ դրույթ չկա, փաստաթուղթը փաստորեն ամբողջապես գրվել է Ադրբեջանի արտգործնախարարությունում և լիովին արտահայտում է միայն թշնամի պետության շահերը։

Ադրբեջանը հրաժարվում է գրավոր ֆիքսել Հայաստանի 29 հազար 800 քառակուսի կիլոմետր տարածքը, և փոխանակ դա որպես նախապայման ձևակերպելու՝ հակառակ դեպքում հրաժարվելով բանակցելուց, Փաշինյանն ինքը հաստատում է, որ դեռևս չգիտե՝ ինչ հիմքով պիտի պարզվեն Հայաստանի և Ադրբեջանի սահմաններն ու տարածքները։ Իսկ ահա Ալիևը վաղուց կողմնորոշվել է այդ հարցում՝ մեր տարածքի սողացող զավթմամբ։

Մանրամասները՝ տեսանյութում

Կարդացեք նաև

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031