Բանակի կրճատում, ադրբեջանցի հրահանգիչներ ՀՀ-ո՞ւմ

Փաշինյանի՝ Գավառում հնչեցրած դավադիր թեզերը դրանից մի քանի օր առաջ Ալիևի հնչեցրած սպառնալիքների խղճուկ հակադարձումներն էին։ Իսկ ի՞նչ էր ասում Ալիևը։

Օրինակ՝ այն, որ իրենք երբևէ հետ չեն քաշվելու Հայաստանի ինքնիշխան տարածքում զբաղեցրած դիրքերից ու հենակետերից։ Այդտեղ արդեն ամրաշինական աշխատանքներ են արել, մատակարարման ուղիներ կառուցել, վերահսկում են մեր տասնյակ բնակավայրերի ու մի քանի ավտոճանապարհների շարժը։

Ալիևը Ֆրանսիայի կողմից Հայաստանին սպառազինության վաճառքը համարել է սադրանք և զգուշացրել, որ այն անհետևանք չի մնա։ Սա՝ այն դեպքում, երբ Ֆրանսիայից առաքված փոխադրամիջոցները որևէ հարձակողական նշանակություն չունեն։

Ինքը՝ Ալիևը, 44-օրյա պատերազմին հաջորդած երեք տարում շարունակում է ուռճացնել ռազմական բյուջեն, կառուցել տասնյակ նոր զորամասեր Հայաստանի հետ սահմանի երկայնքով, գնել նորագույն հարձակողական սպառազինություններ, իսկ թուրք հրահանգիչներն ու զինտեխնիկան, այդ թվում՝ կործանիչ ավիացիան, շարունակում են տեղակայված մնալ Ադրբեջանում։

Կարդացեք նաև

Մանրամասները՝ տեսանյութում

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031