
«Խաղաղության» կեղծ օրակարգը տապալվեց՝ դեռ չսկսված
Հայկական կողմն արդեն անթաքույց ընդունում է, որ Ադրբեջանը մտադիր չէ ստորագրել, այսպես կոչված, «խաղաղության պայմանագիրը», ավելին՝ նախապատրաստվում է նոր ռազմական արկածախնդրության։
Արցախի ամբողջական զիջումը թշնամուն ոչ միայն չի մոտեցրել խաղաղության հանգրվանին, այլև ավելի է բացել Ադրբեջանի ախորժակը։ Փաշինյանի ամեն հաջորդ առաջարկ ու խնդրանք արժանանում է թշնամու կոշտ հակազդեցությանը։
Անգամ բոլոր ականապատ դաշտերի քարտեզները կորզելուց և փոխարենը ոչինչ չառաջարկելուց հետո Բաքուն շարունակում է սպառնալ Հայաստանի, այդ թվում՝ Երևանի զավթմամբ։
Մանրամասները՝ տեսանյութում