Երեկ տեղի է ունեցել Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) երիտթևի ղեկավար Հայկ Մամիջանյանի պսակադրության արարողությունը:
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն այս պահին գտնվում է «Գառնի Լեռ» գիտաարտադրական միավորում և «Արսենալ» ռազմաարդյունաբերական նորաստեղծ գործարանում: Թե ինչո՞ւ, դեռևս պարզ չէ: Հիշեցնենք, որ ըստ տեղեկությունների՝ այդ գործարանի բաժնետերերն են Թոխմախի Բաբո անունով հայտնի Բաբկեն Ղազարյանը, հայտնի հեղինակություն Արթուր Ասատրյանի (Դոն Պիպոյի) եղբայրը՝ Արմեն […]
Ռոմանոս Պետրոսյանի խորհրդականը՝ Հովհաննես Մարտիրոսյանը, որոշ ժամանակ առաջ նախարարի անունից կանչում է իր մոտ, ասում․ «Լավ ձևով դիմումդ գրի գնա, թե չէ՝ ամեն ինչ կանենք, որ դատվես»։ Հարցնում եմ՝ ինչի՞ համար դիմում գրեմ, ասում է՝ նախարարի ցանկությունն է, ինքը Պետրոսյանի անունից է խոսում. 168․am-ի հետ զրույցում այս մասին հայտնեց «Խոսրովի անտառ» պետական արգելոց ՊՈԱԿ-ի փոխտնօրեն Վահե Միրզոյանը՝ նշելով, որ իրեն Շրջակա միջավայրի նախարարությունը, ի դեմս Ռոմանոս Պետրոսյանի, հետապնդում է՝ փորձելով անհիմն աշխատանքից ազատել։
Շուրջ 2 շաբաթ առաջ «Դեժավյու» տելեգրամ ալիքի տեղեկացմամբ` թվով 5 հայ ռազմագերիներին ադրբեջանցիները փոխանակել էին Անար Գիասի Մամեդովի հետ, ով իր պատիժը 2020 թվականի մարտի 14-ից կրում էր «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում 329-րդ հոդվածի 1-ին մասի՝ պետական սահմանի ապօրինի հատում հոդվածով:
Արցախում շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ վերջին շրջանում ներքաղաքական կուլիսներում քննարկվում է Կարմիր Շուկա-Շոշ ճանապարհի՝ Ադրբեջանին որևէ ձևով վերահսկողության հանձնելու հարցը։
Մեզ ասացին, որ ամեն բան այնքան էլ հարթ չէ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում։ Խմբագրություն ահազանգած ազատազրկված անձանց հարազատների պնդմամբ՝ իրենց հարազատները քրեական ենթամշակույթին հարող ազատազրկված անձանց պահանջով սկսել են գումարներ պահանջել իրենցից, որոշակի հարցեր կարգավորվում են գումարով, ակտիվացել են մոլեխաղերը, իսկ հիմնարկի մեր աղբյուրների պնդմամբ՝ արշալույսները խաղաղ չեն հիմնարկում, և հետաքրքիր զարգացումներ են տեղի ունենում, որոնց վերաբերյալ առաջիկայում նույնպես մանրամասներ կներկայացնենք:
ՀՀ իշխանություններն ակտիվորեն լծված են ՀՀ դիվանագիտական կորպուսի փոփոխություններին: Ի դեպ, ուշագրավն այն է, որ Հայաստանի համար կենսական և առանցքային նշանակություն ունեցող բոլոր երկրներում դեսպան նշանակելու համար քննարկվում են ոչ թե դիվանագիտական, այլ քաղաքական կադրեր՝ ստվերում թողնելով բազմաթիվ փորձառու դիվանագետների: Իշխանական շրջանակներից 168.am-ին հասած տեղեկությունների համաձայն, ի թիվս արդեն իսկ մամուլում քննարկվող փոփոխությունների, իշխանությունը նախատեսում է դեսպան նշանակել նաև Միացյալ Թագավորությունում:
Վերջին մի քանի շաբաթների ընթացքում շատ տարօրինակ բաներ են կատարվում կառավարության շենքի մերձակայքում:
Նոյեմբերի 16-ին Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում ՀՀ ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն «անհասկանալի համազգեստ» և «ձնկորսի համազգեստ» էր որակել ՀՀ պաշտպանության այն ժամանակվա նախարար Դավիթ Տոնոյանի կրած համազգեստը, որով նա ներկայացել էր խորհրդարան։
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը (ԵԽԽՎ) հունվար ամսվա նստաշրջանում ընդունեց բանաձև (Res. 2357)` հիմնված Մոնիտորինգի հանձնաժողովի զեկույցի վրա (Doc. 15211), որում անդրադարձ է կատարվել նաև Սահմանադրական դատարանի շուրջ տեղի ունեցած իրադարձություններին։
168.am-ին հայտնեցին Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից՝ ի պատասխան մեր հարցման, թե ինչպե՞ս էր ստացվել, որ Հանրապետության նախագահի՝ հունվարի 20-ի ՆՀ-4-Ա հրամանագրով հետմահու պարգևատրված զինծառայողների թվում նաև անհայտ կորած համարվող զինծառայողների անուններ են եղել:
Պատերազմի օրերին «Հայաստան» համահայկական հիմնադրամին նվիրաբերվել էր շուրջ 170 միլիոն դոլար: Ավելի ուշ հայտնի դարձավ նաև, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամը 52 միլիարդ 703 միլիոն դրամ է փոխանցել կառավարությանը՝ պետության, ռազմական դրություն հայտարարելու հանգամանքներով պայմանավորված ենթակառուցվածքների, սոցիալական և առողջապահական ծախսերի ֆինանսավորման նպատակով օգտագործելու պայմանով։
Արցախում պատերազմական գործողությունների ավարտից հետո մի շարք քաղաքական ուժեր, քաղաքացիական նախաձեռնություններ, անհատներ ակտիվ պայքար են սկսել, որի հիմնական պահանջը երկրում կտրուկ փոփոխություններն են։
Փաշինյանի համար դժգույն և դժբախտ էին նաև Սյունիքի բնակավայրերը, որոնք նա կիսեց իր կիրթ ընկեր Ալիևի հետ։ Պոպուլիզմի հարցում մրցակիցը չունեցող Փաշինյանը պետական բյուջեի հաշվին ժամանակ առ ժամանակ քայլած պատգամավորներ, մանր ու միջին պաշտոնյաներ է գործուղում Սյունիք, որպեսզի ստուգի սահմանամերձ դարձած բնակավայրերի բնակիչների տրամադրությունները, թե որքան գումարի դիմաց են պատրաստ այլ համայնքներում սեփականություն ձեռք բերել։
Հունվարի 20-ին Սաթիկ Սեյրանյանի «Պրեսսինգ» հաղորդաշարի հերթական թողարկման ընթացքում Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) նախկին տնօրեն, հատուկ հանձնարարություններով նախկին դեսպան Դավիթ Շահնազարյանը հրապարակել էր Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների իրական թիվը և լիբանանահայ Մարալ Նաջարյանի գտնվելու վայրը:
Հետաքրքիր զարգացումներ են տեղի ունենում ՀՀ Արդարադատության նախարարության Քրեակատարողական ծառայությունում (ՔԿԾ)։
Քիչ առաջ ՀՀ նախագահի աշխատակազմից լրատվամիջոցներից մեկին տեղեկացրել էին, որ նախագահի աշխատակազմը ստացել է Նիկոլ Փաշինյանի առաջարկը՝ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին աշխատանքից ազատելու մասին:
Որքան էլ իշխանական մանր ու միջին չինովնիկներն իրենց հարցազրույցներում ու ֆեյսբուքյան գրառումներում պնդեն, որ իշխանական թիմում ամեն ինչ կարգին է, իրականությունը, իշխանական խմբակցությունը լքած ու դեռ լքել պատրաստվող պատգամավորներն ու ներքին գզվռտոցները, որոնց մասին ինֆորմացիան անպայման դուրս է գալիս իրենց «տան» պատերից, բոլորովին այլ բանի մասին են խոսում:
Ըստ Շրջակա միջավայրի նախարարությանը մոտ կանգնած մեր աղբյուրների՝ Էդգար Փիրումյանը թիրախ է դարձել, քանի որ ոչ աշխատանքային ժամին մասնակցել է ընդդիմության կազմակերպած երթերին և հանրահավաքներին։ Մեկ այլ աղբյուրի փոխացմամբ էլ՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի և Նիկոլ Փաշինյանի հովանավորյալ Ռոմանոս Պետրոսյանը և իր քաղաքական թիմն ամենամսյա տրվող պարգևավճարների պակասը փորձելու են լրացնել թույլտվությունների և լիցենզիաների վաճառքի միջոցով, ինչի համար խոչընդոտ կարող է հանդիսանալ Էդգար Փիրումյանը։
Հունվարի 11-ին Նիկոլ Փաշինյանը կմեկնի Ռուսաստանի Դաշնություն, որտեղ տեղի կունենա եռակողմ հանդիպում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ:
ՀՀ պաշտպանության նախարարությունը, պատասխանելով «Փաստինֆո»-ի գրավոր հարցմանը, հայտարարել է, թե ռազմական գործողությունների ժամանակ զոհված և անհետ կորած համարվող զինծառայողների իրական թիվը պետական գաղտնիք է։
168.am-ի տեղեկություններով՝ ՀՀ Առողջապահության նախարարության «Նորք ինֆեկցիոն հիվանդանոց» ՓԲԸ գլխավոր հաշվապահ Իշխան Վահրադյանը, որը նախարար Արսեն Թորոսյանի մերձավորներից է և ժամանակին ու այժմ էլ նրա հետ փոխկապակցված հաշվապահական ընկերությունների հաշվապահությունն է վարում, TotoGaming օնլայն շահումով խաղային ծառայություններից է օգտվել և հսկայական գումարներ է տանուլ տվել։
Պետական իշխանության մարմինների միակ զենքն ակնհայտորեն մնացել են ֆեյքերը և սոցցանցերը, որոնցում իրենց վճարվող սեգմենտով փորձում են հանրային կարծիք ձևավորել: Պետք է ասել, որ դա ավելի ու ավելի վատ է ստացվում նրանց մոտ, սակայն որևէ իշխանության համար ամոթ է ընկնել կոնկրետ գործչի հետևից, մանավանդ այնպիսի գործչի, ով, թերևս, նաև իրենց գործն է անում և իրավացիորեն համարվում այսօր միակ աշխատող ինստիտուտը Հայաստանում:
Մեր մոսկովյան աղբյուրների փոխանցմամբ, դեկտեմբերի 18-ին, երբ Հայաստանի երկրորդ Նախագահ Ռոբերտ Քոչարյանը գտնվում էր Մոսկվայում՝ ԲՖԿ «Սիստեմա» ընկերության տնօրենների խորհրդի նիստին մասնակցելու համար, նրա և Ռուսաստանի Նախագահ Վլադիմիր Պուտինի միջև տևական (շուրջ մեկ ժամ տևողությամբ) հեռախոսազրույց է տեղի ունեցել։
Այսօր քաղաքացիական անհնազանդության ակցիաներից մեկի ժամանակ, երբ փակվում էին փողոցներ, իսկ ոստիկաններն էլ վայրկյաններ անց ջանասիրաբար բացում էին դրանք, բախում տեղի ունեցավ ոստիկանության աշխատակիցների և ակցիայի մասնակիցների միջև, ինչից հետո ոստիկաններից մեկը սայթաքեց ու կոտրեց ոտքը։
Ոստիկաններին հանձնարարված է ուժ կիրառել ժողովրդի դեմ, ամեն ինչ անել, որ Նիկոլ Փաշինյանը մտնի մարզ։
168.am-ի հավաստի տեղեկություններով` այսօր Ոստիկանության տարբեր բաժինների ու բաժանմունքների պետեր իրենց աշխատակիցներին հրահանգել են վաղը` առավոտյան ժամը 9-ին, աշխատանքի ներկայանալ քաղաքացիական հագուստով, որ մասնակցեն Նիկոլ Փաշինյանի երթին։
Աշխատակիցներին ասել են, որ մի 4 ժամ են պետք լինելու։
168.am-ի հավաստի տեղեկություններով` մոտ մեկ ժամ առաջ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը հանդիպել է Քաղաքապետարանի աշխատակիցների հետ Քաղաքապետարանի ֆոյեում:
Ազգային ժողովի Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը Խորհրդարանի ամբիոնից օրեր առաջ հայտարարեց, որ պետք է փորձել երկխոսություն, երկկողմ դիվանագիտական հարաբերություններ հաստատել Ադրբեջանի հետ: