Այսօր ՀՀ ԱՆ Քրեակատարողական ծառայության պետ Արթուր Գոյունյանը «Արմենպրես» պետական լրատվական գործակալության միջոցով փորձել էր հերքել 168.am-ի հրապարակումն այն մասին, որ դղյակ է կառուցում Պտղնիում, և որի շինարարական ընդհատված աշխատանքներն այսօր մեծ թափով շարունակվում են:
168.am-ի տեղեկություններով՝ իրականում աշխատանքից ազատված անվտանգության աշխատակիցների թիվը 4-ն է: Նրանք ազատվել են անսպասելի կերպով՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղիղ հրահանգով:
Ասում են՝ առանձնատան շինարարական աշխատանքները թեպետ սկսվել են ՔԿԾ պետի պաշտոնում Արթուր Գոյունյանի նշանակվելուց առաջ, բայց մեծ թափով ընթանում են արդեն մեկ տարի:
Տարիներ առաջ Երևանի քաղաքապետարանին կից կառույցներից մեկը արտասահմանցի գործընկերների հետ ծրագիր ներկայացրեց. գործող 1300 տարբեր մակնիշների միկրոավտոբուսների փոխարեն շահագործել մի քանի հարյուր խոշոր (12 մ երկարության), գազով աշխատող, ցածր թափքով ժամանակակից ավտոբուս։ Ընդ որում, դրանով իսկ նախատեսվում էր սահմանել տոմսերի միասնական և ավտոմատ գրանցման համակարգ, ստեղծել ավտոբուսների ժամանակակից տեխնիկական սպասարկման կենտրոն, կատարել դրանց ավտոմատ դիագնոստիկա, սպասարկում, վերանորոգում և այլն։ Ի սկզբանե ծրագիրը ֆինանսավորելու պատրաստակամություն հայտնեց Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ)։ Ավելին, պայմանավորվածություն կար, որ կլինի միջազգային մրցույթ, և ՎԶԵԲ-ն իր վրա կվերցնի այդ մրցույթն անցկացնելու տեխնիկական խնդիրները։
Հանքարդյունաբերության, այդ թվում՝ Ամուլսարի շուրջ բանավեճը, պետության լռության ու կրավորական դիրքի ֆոնին, կարծես ծավալվում է բացառապես հանքարդյունաբերողի, ակտիվիստների ու բնապահպանների միջև։ Մասնագետները, ոլորտի փորձագետները, որպես կանոն, հազվադեպ են մասնակցում այս սուր բանավեճին։ Ոլորտի խնդիրների, պետության կրավորականության ու Ամուլսարի մասին զրուցել ենք երկրաբան, ոլորտի երկարամյա մասնագետ, Միջազգային երկրաբանական կոմիտեի իսկական անդամ Գուրգեն Մալխասյանի հետ։
Մինչ թեժանում են խոսակցություններն այն մասին, թե կվերադառնա՞ արդյոք արձակուրդից Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը, թե՞ ոչ, 168.am-ին ներկուլիսային որոշ մանրամասներ հայտնի դարձան:
Երեկ հայտնի դարձավ, որ Երևան քաղաքի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանն ազատվել է աշխատանքից սեփական դիմումի համաձայն: Հրաժարականի դիմումը նա ներկայացրել էր փոխքաղաքապետ, քաղաքապետ Հայկ Մարությանի բացակայությամբ ժամանակավորապես վերջինիս պարտականությունները ստանձնած Հրաչյա Սարգսյանին:
168.am-ի տեղեկություններով՝ Հատուկ քննչական ծառայությունում իսկական խառնաշփոթ է. քննիչ Բորյա Չիլինգարյանն անելանելի վիճակում է հայտնվել։
Այսօր վաղ առավոտվանից կրկին լարված էր Ամուլսարի մատույցներում: «Լիդիան Արմենիան» հեռացրել է ակտիվիստների վագոն-տնակներն Ամուլսարի մատույցներից։ Վաղ առավոտից Ամուլսարի դեմ պայքարող ակտիվիստները կոչ էին անում միանալ իրենց ու թույլ չտալ ճանապարների վերաբացումը։ Ամուլսարի դեմ պայքարողներն ավտոերթ էին կազմակերպել դեպի Ամուլսար, հանդիպելով ոստիկանության դիմադրությանը։ «Լիդիանի» իրավաբանական գծով ղեկավար Խորեն Նասիբյանից պարզաբանում խնդրեցինք տեղի ունեցածի վերաբերյալ։
«Մութ ուժերին կոչ կանեի դավադրություն չփնտրել: Չգիտեմ՝ նպատակը որն է՝ կասկածի տակ դնելու ՀՀ և ԱՀ իշխանությունների գործունեությունն արտաքին քաղաքական բնագավառում: Երբևէ երկու հայկական հանրապետությունների տեսակետներում այսքան ներդաշնակություն չի եղել, եթե կասկածողներ կլինեն, կբացեմ փակագծեր հետագայում, բայց դրա անհրաժեշտությունը չկա: Երբևէ Արցախի և արցախցիների շահերն այսքան խիստ պաշտպանված չեն եղել: Որևէ չքննարկված փաստաթուղթ պետք չէ մատնացույց անել»,- նշել է նա:
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Աննա Դանիբեկյանի, այսօր հետաձգեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի գույքի վրա դրված կալանքը վերացնելու միջնորդության քննարկումը և լուծումը մինչև դատարանի կողմից կալանադրված գույքի արժեքը որոշելը։
168.am-ի հավաստի տեղեկություններով՝ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն առաջիկայում պաշտոնանկ է անելու «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի տնօրեն Մհեր Դավիդյանցին։
Մեր տեղեկություններով, դատական համակարգն իրենցով անելու «սրբազան» առաքելության շրջանակներում ջերմացել են արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի և ԲԴՀ նախագահ Ռուբեն Վարդազարյանի հարաբերությունները: Նրանք միասնական են հանդես գալիս դատական համակարգում փոխատեղումների, սրան-նրան անցանկալի անձ հայտարարելու և այլ հարցերում:
Այն, որ իշխող ուժի ներկայացուցիչները՝ նախարար, մարզպետ թե պատգամավոր, կամ ավելի վերին ու ստորին օղակի անձինք, խնդիր ունեն ոչ միայն՝ իրենց, այլև՝ իրենց ընտանիքի անդամներին զսպելու հարցում, այսօր, կարծում ենք, որևէ մեկի համար գաղտնիք չէ, բայց, որ մարդիկ մոռանում են իրենց ու իրենց ընտանիքի անդամների ոչ հեռավոր անցյալը, առնվազն տարակուսելի է:
Մեր տեղեկություններով, վերջին շրջանում բավական լարվել են արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի և վարչապետի օգնական, Բադասյանի նախկին տեղակալ Աննա Վարդապետյանի հարաբերությունները:
Կառավարության վերջին նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում Վահրամ Ավետիսյանի թեկնածության առաջադրումը փոթորիկ է առաջացրել իշխանության ներսում։ Արդեն մի քանի օր է՝ սոցցանցում ու պրոիշխանական որոշ լրատվամիջոցներում արշավ է սկսվել Փաշինյանի առաջադրած թեկնածուի դեմ, որում հիշատակվում է նախկին իշխանության հետ նրա հոր կապը, ակնարկներ են հնչում «կոռուպցիոն անցյալի» մասին, անգամ անձնական կյանքին վերաբերող որոշ դրվագներ են հանրայնացվել։
Այս օրերին ներքաղաքական կյանքի խոհանոցում եռում է Սահմանադրական դատարանի (ՍԴ) դատավորի՝ կառավարության ներկայացրած թեկնածու Վահրամ Ավետիսյանի առաջադրման հարցի քննարկումը, ու ովքեր չեն ալարում, իրենց կարծիքն են արտահայտում թեմայի վերաբերյալ:
Դեռևս անցյալ տարի 168.am-ը գրել էր այն մասին, որ Ջերմուկի տարածքում պարբերաբար բախումներ են տեղի ունենում Ամուլսարի հանքի շահագործման դեմ հանդես եկող ցուցարարների ու շահագործմանը կողմ համայնքի ներկայացուցիչների միջև, և ոստիկանությունը նախ՝ փորձում է կոծկել այդ միջադեպերը, քանի որ այդպիսով ակնհայտ կդառնա, որ կառավարության՝ Ամուլսարի հարցով որոշում չկայացնելու արդյունքում համայնքում իրավիճակը վերահսկողությունից դուրս է գալիս։
Մասնագետները վստահեցնում են, որ տնտեսական աճի նախապայմաններից մեկը երկրի ֆինանսական կայունությունն է, ինչն էլ իր հերթին կախված է նրանից, թե ինչպես են ֆինանսական ինստիտուտները կառավարում չվճարումների ռիսկերը, իսկ, ամենակարևորը, վարկային ռիսկերը։
Նախ, ուզում եմ նշել, որ այդ մի խումբ անձինք, արդեն երկու տարի իրականացնում են ապօրինություն, փակելով ազատ տնտեսվարելու կիրառելի բոլոր իրավունքներն ունեցող երկրի խոշորագույն ներդրողի տարածքի մուտքերը, ապօրինաբար զրկելով հազարավոր մարդկանց աշխատելու իրավունքից, ու ահռելի վնաս հասցնելով երկրին։ Ինչ վերաբերվում է այսօրվա հաղորդագրությանը, այնտեղ ամեն ինչ ասված է։ Լիդիանին պատկանող Ամուլսարի տարածքում արդեն երկու տարի ամենաթողություն է ։ Գույքագրման ընթացքում այո, առերեւույթ ապօրինությունների հետքեր կան եւ իրավական երկրում պետք է ակնկալել թե՝ Ամուլսարի ապօրինի շրջափակման վերացում, թե՝ տեղի ունեցածի իրավական խիստ գնահատական։
Վարչապետ Փաշինյանը, երբ ներկայացնում էր հունիսի 17-ից սկսած անձը հաստատող փաստաթղթի առկայության պարտադիր դառնալու որոշման դրդապատճառը, ասաց, որ շատ դեպքերում, երբ դիմակը չկրելու համար վարչական պատասխանատվության հարց է առաջանում, քաղաքացիները չեն ունենում անձը հաստատող փաստաթուղթ, ինչի արդյունքում նվազում է սահմանափակումների արդյունավետությունը:
Նույնիսկ նախնական գնահատականների համար դեռ վաղ է։ Ես ուղղակի կվերահաստատեմ նախկինում իմ հնչեցրած գնահատականները, որ մենք ունենք փայլուն գեներալներ ու սպաներ, մոբիլ ու մարտունակ բանակ, որը հրաշալի լուծեց իր առջև դրած խնդիրը։ Այսօրվա բանակը բազմաթիվ մարդկանց երեք տասնամյակ տևած աշխատանքի արդյունքն է։ Մեր երկրում արդեն ձևավորվել են զինվորական դինաստիաներ՝ լավ կրթությամբ, բարձր պատրաստվածությամբ և բացառիկ հայրենասիրությամբ և ոգով։ Սա կհասկանա միայն նա, ով եղել է մարտական դիրքում, անցել զինվորական ծառայություն։ Սա հաղթող բանակի ոգի է։
Նախ արձանագրենք, որ «Լիդիան Արմենիան» տիրապետում է Ամուլսարի ծրագրի նկատմամբ բոլոր օրինական թույլտվություններին, Ընկերության օրինական տիրապետության տակ գտնվող տարածք կարող է մուտք գործել ցանկացած մեքենա և տեխնիկա, այդ թվում՝ նաև Կամազ մակնիշի: Դժվար է պատկերացնել, որ կեղտաջրեր տեղափոխող մեքենան կարող է նման աղմուկ բարձրացնել:
Հայկական հաքերային թիմերից մեկը ժամեր առաջ 168.am-ին տեղեկացրել է, որ կոտրել են Ադրբեջանի տարբեր պրովայդերների մի քանի հազար բաժանորդների համապատասխան սարքերը՝ առգրավելով IP հասցեները, username-երը, գաղտնաբառերը, և այլն:
Երեկվանից Տավուշի մարզի ուղղությամբ Ադրբեջանը հերթական սադրիչ գործողություններն է սկսել, և եթե երեկ դրանք հայկական դիրքերի ուղղությամբ էին, ապա այսօր՝ նաև խաղաղ բնակավայրերի: Մեր թշնամին չի փոխվել. թուրք-ադրբեջանական տանդեմը շարունակելու է գործել այնպես, ինչպես գործել է: Ադրբեջանի ղեկավարությունը բազմիցս ապացուցել է, որ իր զինվորն իր համար որևէ արժեք չունի, բայց մեր երկրի ղեկավարությունը շարունակում է հավատալ, որ ադրբեջանցի մայրերի արցունքները կարող են հալեցնել Ադրբեջանի «սառցե թագավորի» կամ, ավելի ճիշտ՝ «սառցե թագուհու սիրտը»:
Նախագծով ՀՀ առողջապահության նախարարությանն օժտում են նաև մեկ այլ լիազորությամբ, այն է՝ բնակչության բժշկական օգնության ու սպասարկման գործընթացում ներառել և վերաբաշխել բժշկական կազմակերպություններում ներգրավված բուժանձնակազմին, ինչպես նաև համապատասխան վերապատրաստում անցնելուց հետո ներգրավել նաև համապատասխան մասնագիտացում, սակայն որակավորում չունեցող բուժաշխատողներին կամ ավարտական կուրսերի կլինիկական օրդինատորներին։
Նախաքննական մարմինը կարծես որևէ կերպ չի հանդարտվում Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ, գործարար Ռուբեն Հայրապետյանի նկատմամբ հարուցված կամ հարուցվելիք քրեական գործերը որևէ կերպ լրացնելու մղումներում:
Այսօր Կարեն Սեդրակյանն ԱԺ փակ քվեարկությամբ ընտրվեց Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի (ՏՄՊՊՀ) անդամ։
Գույքահարկի դրույքաչափերի բարձրացման շուրջ առկա կրքերը դեռ չեն հանդարտվում։ Փոխարենը՝ ավելի են բորբոքվում․ դժգոհության նոր ալիք բարձրացրեց օրենքի ընդունումից օրեր անց Կադաստրային կոմիտեի կողմից ներկայացված նոր՝ շուկայական արժեքին մոտարկված գույքահարկի հաշվարկման առցանց հաշվիչը, որի միջոցով քաղաքացիներն առավել ակներև կարողացան տեսնել, թե որքանով է աճում հարկի գումարն ընդունված օրինագծի արդյունքում։
Կառավարության ներկայացուցիչներն ինֆորմացիոն բոլոր հարթակներով պարբերաբար կրկնում են, որ հանրության մեծամասնությունը շարունակում է անվերապահորեն վստահել իրենց, իրենց վարած քաղաքականությանը և գոհ է իր կյանքի որակից՝ անկախ նրանից, որ Հայաստանում համավարակի տարածման տեմպը չի նվազում, իսկ տնտեսությունն արձանագրում է անկման ցուցանիշներ։