Ինչո՞ւ և ինչպե՞ս է ձերբակալվել Գառնիկ Իսագուլյանը

Այսօր վաղ առավոտյան հայտնի դարձավ, որ «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանին մեղադրանք է առաջադրվել  ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (սուտ մատնություն):

Գառնիկ Իսագուլյանի պաշտպան Աննա Ծառուկյանը պատմել է, թե ինչպես են ներխուժել պաշտպանյալի ԱԱԾ աշխատակիցները.

«Զինված մտել են տուն, Գառնիկ Իսագուլյանի կինը վատացել է, ուշագնաց է եղել, նույնիսկ իրենք են շտապ բուժօգնություն կանչել: Փորձել ենք հասկանալ՝ ինչո՞ւ են այդ կերպ ներխուժել Իսագուլյանի բնակարան, քննիչը պատասխանել է՝ հանրության համար վտանգավոր արարք է կատարել»:

Գառնիկ Իսագուլյանն իրեն մեղավոր չի ճանաչում, բայց հրաժարվել է ցուցմունք տալուց, քանի որ չի վստահում Քննչական կոմիտեին:

Մեղադրանքի հաստատման պարագայում Գառնիկ Իսագուլյանին կարող է սպասվել առավելագույնը հինգ տարվա ազատազրկում:

Նշենք, որ պաշտոնական հաղորդագրության մեջ ասվում է, թե Գառնիկ Իսագուլյանը սուտ տեղեկություններ է հաղորդել Ուկրաինայում ՀՀ դեսպանի մասին.

«Մասնավորապես, հարցազրույցի ընթացքում Գ.Ի.-ն հայտնել է, թե, իբր Ուկրաինայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանը ուսումնասիրվել ու հավաքագրվել է թուրքական և ադրբեջանական հատուկ ծառայությունների կողմից, ինչպես նաև 2008 թվականից հետո համագործակցում է հիշյալ ծառայությունների և տվյալ ազգերի ներկայացուցիչների հետ, որի վերաբերյալ ինքը՝ Գ.Ի.-ն կասկածներ չունի։ Ըստ Գ.Ի.-ի հայտարարության Ուկրաինայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանը բանակցություններ է վարել Ուկրաինայում Ադրբեջանի դեսպանի հետ, որի արդյունքում որոշվել է, որ Հայաստանի Հանրապետության վարչապետը Բաթումի քաղաքում պետք է հանդիպի Թուրքիայի նախագահի ներկայացուցիչների հետ, որպեսզի վերջինից գումար խնդրի, քանի որ ՀՀ բյուջեում գումարը վերջացել է և չեն կարողանում թոշակները վճարել. այդ կերպ՝ հայ դիվանագետին հանիրավի մեղադրելով առանձնապես ծանր հանցագործություն կատարելու մեջ», -ասված է պաշտոնական հաղորդագրության մեջ:

Իսագուլյանին մեղադրանք է առաջադրվել ասուլիսի ժամանակ իր հայտնած տեղեկությունների համար:

Լրատվամիջոցների տեղեկություններով՝  խոսքը Ուկրաինայում ՀՀ դեսպան, մինչ այդ՝ Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանի մասին է, որը ամիսներ առաջ էլ դատական հայց էր ներկայացրել ընդդեմ լրագրող Նաիրի Հոխիկյանի: Հիշեցնենք, Հոխիկյանը  ներկայացրել էր հրեա բլոգեր Ալ. Լապշինի և Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանի մասնակցությամբ 44-օրյա պատերազմին և Արցախյան հիմնահարցին առնչվող կարևորմի զրույց։

Ուշագրավն այն է, որ Ուկրաինայում ՀՀ դեսպան Վլադիմիր Կարապետյանի մասին նմանօրինակ բացահայտումներով հրապարակումներ մամուլում հայտնվել են շատ ավելի վաղ՝ 2020թ․ վերջին, իսկ Գառնիկ Իսագուլյանն այդ մասին բարձրաձայնել է գրեթ 10 ամիս անց՝  սեպտեմբերի 20-ին կայացած ասուլիսում։

Ստորև ներկայացնում ենք լրատվամիջոցների հրապարակումները։

Այսպես,

«Պոլիտիկ» լրատվական կայքը  12212020-ին գրել է

«Ալիև-Փաշինյան կապն ապահովում է Վլադիմիր Կարապետյանի կինը՝ Լիլիթ Նազարյանը

Mediaport-ի տրամադրության տակ են հայտնվել փաստեր, համաձայն որոնց Արգիշտի Քարամյանի՝ ԱԱԾ տնօրենի պաշտոնից ազատվելուց հետո Նիկոլ Փաշինյանը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ իր կապը շարունակում է իրականացրել Փաշինյանի նախկին խոսնակ Վլադիմիր Կարապետյանի կնոջ՝ Լիլիթ Նազարյանի միջոցով։

Լ. Նազարյանը Փաշինյանի կնոջ՝ Աննա Հակոբյանի մտերիմ ընկերուհին է։ Նազարյանը Կիևում այս ընթացքում մի քանի հանդիպումներ է ունեցել Ադրբեջանի ԱԳՆ ներկայացուցչի հետ, որի անունը կհրապակենք առաջիկայում։ Նազարյանի միջոցով Փաշինյանը ստացել և Ադրբեջանի նախագահին է ուղարկել մեսիջներ և հաստատել փոխադարձ պայմանավորվածություններ»։

«Փաստինֆոն» սթ փետրվարի 26-ին գրել է

«Ես Ադրբեջանի դեսպանին ասացի. «Դուք ինչ ուզում էիք, մենք տվեցինք, հիմա ձեր հերթն է մեզ օգնելու». Վլադիմիր Կարապետյանը՝ ռուսախոս կնոջը

Mediaport-ն այսօր Երևանի սրճարաններից մեկում ականատես է եղել Նիկոլ Փաշինյանի նախկին խոսնակ Վլադիմիր Կարապետյանի և ռուսախոս մի կնոջ զրույցին, որը, ըստ ամենայնի, լրագրող է։ Վլադիմիր Կարապետյանը սկանդալային զրույցի ընթացքում պատմում էր իր ու Ադրբեջանի դեսպանի շփումների մասին։ «Ես Ադրբեջանի դեսպանին ասացի.

«Դուք ինչ ուզում էիք, մենք տվեցինք, հիմա ձեր հերթն է մեզ օգնելու»,-ասաց Կարապետյանը։ Նա նշեց, որ հիմա Փաշինյանի գլխավոր խնդիրը գերիներին վերադարձնել չկարողանալն է, ինչն ընդդիմության ձեռքին լուրջ գործիք է դարձել։ «Ես Ադրբեջանի դեսպանին ասացի, որ գերիների վերադարձը պետք է ներկայացնել ոչ թե որպես ռուսական միջնորդության, այլ Փաշինյանի աշխատանքի արդյունք։ Եթե իսկապես շահագրգռված եք, որպեսզի Հայաստան-Ադրբեջան-Թուրքիա ուղիղ կապ հաստատվի՝ առանց ռուսական միջնորդության, ապա դրա առաջին քայլը գերիներին վերադարձնելն է։

 

Առաջարկեցի գոնե 5 հոգի այս փուլում այդ ֆորմատում տան, բայց այդ «օլուխները» տեղից չեն շարժվում»,-ասաց Կարապետյանը։

Վլադիմիր Կարապետյանը զրուցակից կնոջը հարցրեց, թե իր հետ ի՞նչ ԶԼՄ-ներ են եղել նույն ինքնաթիռում, վերջինս պատասխանեց՝ «Коммерсантъ», «Дождь»։ Ավելի վաղ հայտնել էին, որ Նիկոլ Փաշինյանը որոշել է Վլադիմիր Կարապետյանին Ուկրաինայում ՀՀ դեսպան նշանակել, իսկ Կարապետյանի կինը՝ Լիլիթ Նազարյանը, պատերազմի ժամանակից ի վեր ապահովում է Փաշինյան-Ալիև գաղտնի կապը և Կիևում պարբերաբար հանդիպումներ է ունենում Ադրբեջանի կառավարության ներկայացուցչի հետ»։

Գ. Իսագուլյանի պաշտպանը լրագրողների հետ զրույցում ուշադրության արժանի խիստ կարևոր հանգամանքներից է համարել այն փաստը, որ ձերբակալության որոշումը կայացրել է Քննչական կոմիտեն, որի նախագահն է Արգիշտի Քյարամյանը: Հիշեցնենք, Քյարամյանի  հետ Գառնիկ Իսագուլյանը դատական գործընթացի մեջ է՝ Արգիշտի Քյարամյանի կողմից ադրբեջանցիներին հայկական անձնագրեր բաժանելու վերաբերյալ հարուցված քրեական գործով: Իսագուլյանը մեղադրվում է կրկին սուտ մատնություն կատարելու մեջ։ Պաշտպան Աննա Ծառուլյանը նշել է, որ անձնական թշնամություն կա՝ Արգիշտի Քյարամյանի կողմից ԱԱԾ համակարգից Գառնիկ Իսագուլյանի որդուն հեռացնելու հետ կապված և Գառնիկ Իսագուլյանը հայտարարել է այդ մասին:

Տեսանյութեր

Լրահոս