Ռուբեն Ռուբինյանը պրոցեսը միայնակ չի տանելու. ձևավորվելու է թիմ. Փաշինյան

Գիտե՞ք, ես կարծում եմ, որ այս իրավիճակում, շատ այս բանակցություններում կարևոր է, որ բանակցողը լինի իշխող քաղաքական թիմի ներկայացուցիչ, և սա էական գործոն է:

Այս մասին իր տարեվերջյան առցանց ասուլիսի ընթացքում ասաց Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյո՞ք ՀՀ Ազգային ժողովի (ԱԺ)՝ Ռուբեն Ռուբինյանի նշանակումը՝ որպես Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման բանագնաց, արդարացված է, և արդյո՞ք Ռուբինյանի դիվանագիտական հմտությունները և կարողությունները բավարար են նման, բավականին բարդ գործընթացը նրան վստահելու համար, չկա՞ մտավախություն, որ հայկական կողմը կարող է տանուլ տալ այս գործընթացում ներկայացուցչի փորձառության բացակայության պատճառով:

«Ես կարծում եմ, որ պարոն Ռուբինյանի թե կրթությունը, թե անցած քաղաքական ճանապարհը, թե արդեն բավականին ծանր փորձառությունը (ես նկատի ունեմ, որ հիմա շատ դժվար է մեր թիմի որևէ անդամի ասել՝ փորձառություն չունեցող, որովհետև մենք վերջին մեկ տարվա կամ 3 տարվա ընթացքում անցել ենք փորձությունների միջով, որոնք տասնամյակների գուցե փորձություն է) թույլ են տալիս այդ գործընթացը նրան վստահել: Բայց մյուս կողմից՝ ես ասացի, որ պարոն Ռուբինյանն ինքը միայնակ այդ պրոցեսը չի տանելու: Մեր դիվանագիտական կորպուսից Արտաքին գործերի նախարարությունում ձևավորվելու է թիմ, որն այդ ամբողջ պրոցեսն իրականացնելու է: Այսինքն՝ պարոն Ռուբինյանը գլխավոր բանակցողն է այս թեմայով, բայց դա չի նշանակում, որ մեր նախորդ փորձությունից ու փորձառությունից այս ամեն ինչը կտրված է լինելու»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս