Համացանցը ծաղրում է Սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանին

Այսօր համացանցում հայտնվեց մի սքրին շոթ, որում Սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի Սուրբծննդյան շնորհավորանքի մեկնաբանություններում Զարեհ Սինանյանը շնորհավորում է Զարեհ Սինանյանի ու նրա ընտանիքի սուրբ ծնունդը: Օգտատերերը ծաղրում են Սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատարի անուշադրությունն ու անհեռատեսությունը, քանի որ փաստորեն ՀՀ բարձրաստիճան պաշտոնյան շնորհավորել է ինքն իրեն:

Օգտատերերից մեկն էլ գրել էր. «Որ ասում էին՝ «պաշտոնյաները ֆեյքեր են պահում», ինձ թվում էր, որ իրանք տենց մարդկանց են վարձում, որ ֆեյքեր քշեն։ Բայց որ անձամբ էլ ֆեյք կքշեն, էդ մտքովս չէր անցնում։ Հետո էլ մոռանում են հաշիվը փոխեն ու սենց անհարմար բաներա ստացվում»:

Մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանն էլ, անդրադառնալով թեմային, մեջբերում է կատարել «80 օր աշխարհի շուրջը» հայտնի մուլտֆիլմից:

«- У вас есть պլան, мистер Фикс?

– Есть ли у меня պլան, мистер Фикс,? Да у меня всегда есть պլան мистер Фикс…

#ֆեյքապոտություն»,- գրել էր նա:

Մեկ այլ օգտատեր էլ նկատել է. «Մենակ չասես fan page ունես …

Account-դ փոխի Սինանյան, account-դ…»:

Տեսանյութեր

Լրահոս