Ոստիկանները բերման են ենթարկել թմբուկահարին՝ թմբուկն էլ հետը. Լիլիթ Գալստյան

Այսօր հանրապետության ամբողջ տարածքում անհնազանդության ակցիաներ են տեղի ունենում:  ՀՅԴ ԳՄ անդամ Լիլիթ Գալստյանը, որ Տիգրան Մեծ պողոտան փակելու ընթացքում այնտեղ էր, 168.am-ի հետ զրույցում ոստիկանների գործողությունները գնահատեց անհամաչափ:

«Ոստիկանները անհամաչափ բռնություն, ուժ կիրառեցին: Նույնիսկ, տեսնելով որ ճաղավանդակներ կան, ուղղակի հրեցին, մի քանի հոգու գետնին տապալեցին, թմբկահարին բերման ենթարկեցին, կարծեմ թմբուկն էլ՝ հետը, բայց մեր երիտասարդները, մեր ժողովուրդն անընկրկելի են: Պայքարը շարունակվելու է, որ Նիկոլը դավաճան է, և, որ Հայաստանը պետք է լինի առանց Նիկոլ, ապաքինելու մեր վերքերը, վերագտնելու արժանապատվությունը, կառուցելու արժանապատիվ երկիր, դա միանշանակ է»,- ասաց Գալստյանը:

Նա նաև պնդեց, որ Հայաստանում այլևս իշխանություն չկա:

«Թուրքերը GPS-ով Հայաստանի ողջ արևելյան սահմանում առաջ են ներխուժում: Նիկոլ, ունեցիր արժանապատվություն, հավաքիր քո բարոյականության վերջին փշուրները և հեռացիր»,- ասաց Գալստյանը և պնդեց, որ, բացի քաղաքականից, Նիկոլ Փաշինյանը նաև իրավական գնահատականի պետք է արժանանա:

Հիշեցնենք՝ ընդդիմադիր ուժերը դեկտեմբերի 5-ին հայտարարություն արեցին և մինչև այսօր ժամը 12:00-ն ժամանակ  տվեցին վարչապետ Նիկոլ Փաշինյանին ինքնակամ հրաժարական տալու, ինչը, սակայն, տեղի չունեցավ:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031