«Իմ երեխու խումբն օգնության է կանչել, էսքան ժամանակ էս քամբախ երկիրը երեխեքին չի կարողանում օգնի». անհետ կորած զինծառայողի հարազատ

Այսօր վաղ առավոտից անհետ կորած և զոհված զինծառայողների հարազատները հավաքվել են ՊՆ-ի դիմաց: Պահանջում են անհապաղ քայլեր ձեռնարկել իրենց զինծառայողներին կամ նրանց դիերը գտնելու համար: Նրանց մի մասին հաջողվել է ներս մտնել:

«Մենք ուղղակի ապակիները կոտրեցինք, ներս մտանք, չէին ընդունում մեզ, գնացել ենք, էլ տեսան, որ չեն կարում: Հիմա ծնողներից 10 հոգի, 10 տղամարդ մտել է նախարարության շենք»,- ասաց կորած զինծառայողի մայրը:

Նրանք լրագրողների հետ զրույցում պատմեցին, որ վաղուց են զգուշացրել՝ անտառներում թաքնված զինվորներ կան:

«62-63 օր ա՝ զգուշացնում ենք, որ անտառներում երեխեք կան»,- ասաց կանանցից մեկը:

«Իմ երեխու խումբն օգնության է կանչել, էսքան ժամանակ չեն կարողանում էս կառավարությունը, քամբախ երկիրը երեխեքին օգնի»,- ասաց մեկ այլ կին:

Անհետ կորած զինծառայողների հարազատներից մեկն էլ պնդեց, որ, եթե իրենց հարցերին պատասխաններ չտրվեն, կդիմեն ծայրահեղ քայլերի:

«Եթե էսօր հարցը չլուծեք, մայրերով գնում ենք հանձնվենք Ալիևին»,- ասաց կինը:

Նրանք պնդեցին, որ մինչև վերջ են գնալու, չեն նահանջելու:

 

Տեսանյութեր

Լրահոս