«Այս օրերին իրենց պաշտոնները լքած սպաները նոր իշխանության օրոք վերականգնվելու են». Իշխան Սաղաթելյան

Այսօր «Արժանապատվության երթի» ժամանակ ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանն առաջարկեց ծափերով ողջունել այն սպաներին, որոնք այս օրերին դուրս են գալիս համակարգից ու հրաժարվում են կատարել իրենց համար անընդունելի հրամաններ:

«Կան պատվախնդիր մի շարք սպաներ, որոնք հրաժարվում են կատարել Նիկոլ Փաշինյանի ապօրինի հրամանները: Եկեք բոլորս ողջունենք նրանց, ովքեր հրաժարվում են կատարել այդ խելագարի հրահանգները: Ես շարժման անունից խոստանում եմ, որ այս օրերին այն սպաները, ովքեր պատվախնդիր կերպով չեն կատարում հրամանները ու լքում են պաշտոնները, նոր իշխանության օրոք որպես պատվախնդիր սպաներ՝ վերականգնելու են իրենց աշխատանքը և շարունակեն աշխատել հանուն ՀՀ-ի, այլ ոչ թե մեկ անձի»,- խոստացավ Իշխան Սաղաթելյանը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031