Կառավարությունը մարտի 3-ի նիստում մաքսատուրքից ազատվելու արտոնություն է տվել «Ոսկե պինգվին» ՍՊԸ-ին, որը մինչև այժմ զբաղվում էր պաղպաղակի արտադրությամբ, հիմա կզբաղվի նաև կարագի արտադրությամբ։
Հայաստանի Կառավարությունը 2021 թվականին որոշել է, որ Արփա-Սևան թունելի պահպանման և շահագործման նպատակով բյուջեից պետք է հատկացվի 100 միլիոն դրամ, իսկ 2022 թվականի հունվարի 1-ից հիդրոհանգույցի շահագործումն ու պահպանումը կիրականացնի «Ջրառ» ՓԲԸ-ն։
Վարչապետի աշխատակազմը 2022 թվականի պետական բյուջեում վերաբաշխում կատարելու նախագիծ է ներկայացրել Կառավարության հաստատմանը, որով 46 միլիոն 976 հազար դրամ է հատկացվել հասարակական մի շարք կազմակերպությունների։
Ուշագրավ է, որ մարտի 27-ին կայանալիք ընտրություններից առաջ, մասնավորապես, մարտի 2-ին և 3-ին Գարիկ Սարգսյանի որոշմամբ 10-ից մինչև 40 հազարական դրամ է բաժանվել Վեդի համայնքի տասնյակ բնակիչների՝ որպես սոցիալական օգնություն։
Կառավարության պահուստային ֆոնդից մարտի 3-ին 10 միլիոն 836 հազար դրամ է հատկացվել ՀՀ ոստիկանությանը՝ մարտի 27-ին Վեդի քաղաքի ավագանու արտահերթ ընտրություններ անցկացնելու նպատակով։
«Հիմա եկեք նայենք նաև այսօրվա՝ ռուս-ուկրաինական պատերազմին. դարձյալ թուրքական «Բայրաքթարներն» են օգտագործվում, ու այստեղ դրանց քանակն էական չէ. էականն այդ ժամանակակից տեխնոլոգիաներին տիրապետելն է։ Դա մեզ անհրաժեշտ է, որովետև այն, ինչ հիմա կատարվում է ռուս-ուկրաինական դաշտում, վաղը կարող է կատարվել նաև մեզ հետ. պատերազմներից որևէ մեկս ապահովագրված չենք»:
Բանակի 30-ամյակին Եռաբլուր չայցելած Նիկոլ Փաշինյանի ղեկավարած Կառավարության որոշմամբ՝ բանակի 30-ամյակի միջոցառումը 800 հոգով կնշեն «Դվին» հյուրանոցում։
Ի՞նչ ազդեցություն կունենա համաշխարհային միջբանկային SWIFT համակարգից Ռուսաստանի հնարավոր անջատումը ՀՀ տնտեսության վրա, ի՞նչ խնդիրների առաջ են կանգնելու հայ տնտեսվարողները, և արտահանման ու ներմուծման ծավալների վրա Արևմուտքի սահմանած տնտեսական պատժամիջոցներն ինչպես են ազդելու. այս և այլ հարցերի շուրջ 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում զրուցել ենք ԵՊՀ Կառավարման և գործարարության ամբիոնի վարիչ Կառլեն Խաչատրյանի հետ։
«Մեր հասարակական դիսկուրսում բավական չէր սևերի ու սպիտակների բաժանումը, հիմա էլ ի հայտ են եկել ռուսական և ուկրաինական շահերը սպասարկողները, որոնք բացարձակապես կապ չունեն հայկական շահի հետ, և դա նողկալի է»,- նկատեց քաղաքագետը։
«Արցախի այս ծանր պայմաններում անգամ մենք չկարողացանք գիտաժողովներ ու ցուցահանդեսներ կազմակերպել. չեն կարողանում թշնամու դեմ կանգնել ու գրգռել, ուզում են յոլա գնալ մնացորդներով, ու արդյունքում՝ Արցախը բացակայում է։ Պատերազմից հետո Արցախի ու Արցախի մշակույթի վեաբերյալ կա զգույշ վերաբերմունք»,- ասաց ԵՊՀ մշակութաբանության ամբիոնի վարիչը։
2022թ. փետրվարի 23-ին Մոսկվայում Վլադիմիր Պուտինը և Իլհամ Ալիևը ստորագրեցին դաշնակցային համագործակցության մասին հռչակագիր՝ կազմված 43 հոդվածից: Հռչակագրի 11-րդ կետը նախատեսում է, որ «Ռուսաստանի Դաշնությունը և Ադրբեջանի Հանրապետությունը վճռականորեն զսպում են իրենց տարածքներում կազմակերպությունների և անձանց գործունեությունը` ուղղված մյուս կողմի պետական ինքնիշխանության, անկախության և տարածքային ամբողջականության դեմ»։
Հայաստանի կառավարությունը հերթական վարկն է վերցրել Համաշխարհային բանկից՝ պետական հատվածի արդիականացման ծրագրեր իրականացնելու նպատակով։
Հյուսիս-Հարավ ավտոճանապարհը մինչև 2018 թվականը կառուցող և 2018 թվականի իշխանափոխությունից հետո հարուցված քրեական գործով այդ ճանապարհի աշխատանքները կիսատ թողած իսպանական «Կորսան-Կորվիամ» ընկերության դեմ Հայաստանի Հանրապետության շահերը պաշտպանելու նպատակով պետական բյուջեից հատկացվել է 1 միլիարդ 380 միլիոն դրամ, որով պայմանագիր է կնքվել անգլիական «Արկադիս Քոնսալթինգ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ (Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում)։
«Բանակի վերջնականապես կազմաքանդմանն են նաև գնալու՝ հանուն պաշտոնների պահպանման՝ բոլոր տապալումների մեղքը բարդելով նախկինների վրա. այդ դեպքում հարց է առաջանում, բա եթե դուք նախկինից ոչնչով չեք տարբերվում, ընդհակառակը՝ ավելի վատն եք, բա ժողովրդին ինչո՞ւ խաբեցիք, եկաք իշխանության. եկաք, որ Արցախը հանձնե՞ք, թե՞ 4000 տղերքի գլուխն ուտեք»,- ասաց Սաղաթելյանը։
Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն օրերս հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ, խոսելով հանրապետության նախագահի թեկնածուի մասին, որպես հայ ազգին համախմբող լուծում՝ առաջարկեց դիտարկել որևէ հոգևորականի այդ պաշտոնում առաջադրելու հարցը։
Փետրվարի 21-ին ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը դեմ քվեարկեց «Շուշիի հռչակագիրը» դատապարտող «Հայաստան» խմբակցության օրենսդրական նախաձեռնությունն ԱԺ լիագումար նիստերի օրակարգ ընդգրկելուն։
Պետական բյուջեից 875,954.38 ԱՄՆ դոլար է հատկացվել Էկոնոմիկայի նախարարությանը, որն էլ այդ գումարը տրամադրել է 2020 թվականին ստեղծված «ԵՄ-Հայաստան ՓՄՁ Ֆոնդ» ներդրումային ֆոնդին:
Փետրվարի 11-ին Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար Վահան Նարիբեկյանը 5 միլիոն դրամի մեկ անձից գնման պայմանագիր է կնքել «Հայր և որդի» Երեմյաններ ընկերության հետ՝ պաշտոնական պատվիրակությունների ընդունելության համար հյուրասիրության ծառայությունների մատուցման նպատակով։v
Կառավարության փետրվարի 17-ի նիստում Նիկոլ Փաշինյանը, խոսելով նախորդ իշխանությունների կողմից սկիզբ դրված մեծամասշտաբ ներդրումային ծրագրերից հերթականի՝ «Հյուսիս-Հարավ» ավտոճանապարհի կառուցման մասին, այն համարեց նորանկախ Հայաստանի պատմության մեջ ամենամեծ ներդրումային ծրագիրն ու հավելեց. «Հայաստանի կառավարությունը վերաձևակերպել է «Հյուսիս-Հարավ» նախագիծը՝ դարձնելով «Հյուսիս-Հարավ/Արևելք-Արևմուտք» կամ «Հայկական խաչմերուկ», և հույս ունի այն մեծ տեմպերով իրականացնել»։
Արցախի Ազգային ժողովում ընդունվել է «Բռնազավթված տարածքների մասին» օրենքի նախագիծ, որով 1991-1994 և 2016 թվականներին Ադրբեջանի Հանրապետության և 2020 թվականին Թուրքիայի Հանրապետության և օտարերկրյա զինյալ ահաբեկիչների անմիջական մասնակցությամբ Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության դեմ իրականացված ռազմական ագրեսիայի հետևանքով բռնազավթված տարածքները Արցախի Հանրապետության անբաժան մասն են կազմում, և դրանց վրա տարածվում է իրավական հատուկ ռեժիմ։
«Դա Արցախից հրաժարվելու վարքագիծ է. կարծում եք՝ պատահակա՞ն էր, որ Հայաստանում չնշվեց բանակի օրը։ Այս իշխանությունը սեփական իշխանությունը պահելու համար կարող է ոտնատակ տալ ազգային ու պետական շահը, իսկ իրենց խոստացած խաղաղության դարաշրջանը Արցախի և հայ ժողովրդի շահերի ուրացում է ու Հայաստանի քաղաքական ապագայի մթագնում»,- նկատեց Գալստյանը։
«Այն պահին, երբ Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվի, մենք կլինենք անպաշտպան։ Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարությունը երկիրը պաշտպանելու ցանկություն չունի»,- ասաց քաղաքագետը՝ հիշեցնելով, որ Հայաստանն անպաշտպան են թողնելու այնպես, ինչպես թողեցին Արցախը, թեև 2020 թվականի սեպտեմբերի սկզբին ՀԱՊԿ-ից հղվել էր նամակ, որ Ադրբեջանը պատրաստվում է պատերազմի, սակայն Հայաստանի իշխանությունն անգամ այդ 26 օրերին որևէ քայլ չի ձեռնարկել։
2021 թվականի ապրիլի 2-ին Հայաստանի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար նշանակված, 2021 հոկտեմբերին այդ պաշտոնից հրաժարականի դիմում ներկայացրած Հայկ Չոբանյանը, որը վերջերս ընտրվեց Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության տնօրեն, վստահեցնում է՝ Հայաստանի տնտեսությանն ու անվտանգությանն առավելագույնս կարող է օգուտ տալ մասնավոր ոլորտում, թեև ցավ է ապրում, որ կայացվեց քաղաքական որոշում՝ իրեն պետական կառավարման համակարգում չներգրավելու ուղղությամբ։
Հայաստանին անհրաժեշտ երկարաժամկետ ռազմավարության, այն Սահմանադրությամբ ամրագրելու, Հաաստան-սփյուռք համագործակցության նոր մոդելի ու այլ հարցերի շուրջ 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում խոսել ենք ստրատեգ Արսեն Հովակիմյանի հետ։
«Հայաստանի էներգետիկ համակարգն ավելցուկային է, այսինքն՝ ունենք ավելի շատ հզորություններ, սակայն չենք կարողանում դա ամբողջությամբ օգտագործենք։ Այս խնդրին նաև ավելացել է այն, որ ունենք հոսանքի արտահանման շատ փոքր ծավալներ, որովհետև այս իշխանությունները ձախողել են այն աշխատանքները, որոնցով հոսանքը պետք է արտահանվեր դեպի Իրան՝ այդպիսով եռապատկելով արտահանման ծավալները։
Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը վստահեցնում է՝ ստում է Նիկոլ Փաշինյանը, երբ ասում է, թե մարդասիրությունից ելնելով է արցախյան առաջին պատերազմի ընթացքում զոհված ադրբեջանցիների մասունքները հանձնել Ադրբեջանին։ 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում Գրիգորյանը նաև ընդգծեց՝ անգամ ադրբեջանական կողմն է Փաշինյանի արած այդ հայտարարություններին սարկազմով վերաբերվում։
«Վտանգավորն այստեղ այն է, որ վարկերի տոկոսների թանկացման հետևանքով մասնավոր հատվածը կսկսի քիչ վարկեր վերցնել, իսկ եթե սրան էլ գումարում ենք այն, որ Կառավարությունը չափից շատ գումար է վերցնում տնտեսությունից ու խնայում, ապա ակնհայտ է դառնում, որ եթե, օրինակ, մետաղի գները նվազեն կամ մնան նույն մակարդակի վևա, տրանսֆերտների ծավալներն էլ շարունակեն նվազել, ապա մենք կունենանք բարձր գնաճ ու ցածր տնտեսական աճ, հետևապես՝ 2022 թվականի 7 տոկոսանոց կանխատեսված աճը բավականին ամբիցիոզ է»,- խոսքը եզրափակեց Արամյանը։
Օրերս հրապարակվել են ԱՄՆ Միջազգային հանրապետական ինստիտուտի՝ IRI-ի, Հայաստանում հանրային կարծիքի հարցման հերթական արդյունքները, ըստ որոնց՝ հարցվածների ճնշող մեծամասնությունը Թուրքիան (90%) և Ադրբեջանը (77%) համարում են Հայաստանի համար գլխավոր քաղաքական սպառնալիք ներկայացնող երկրներ։
Երկու օր առաջ «Հայ ազգային կոնգրես» կուսացությունից դուրս գալու դիմում գրած և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 65 պատգամավորի կողմից ՀՀ նախագահի թեկնածու առաջադրված, այս պահին դեռևս ԲՏԱ նախարար Վահագն ԽաչատուրյանիԿոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացրած հայտարարագրից պարզ է դառնում, որ նա ունի միանձնյա սեփականությամբ մեկ բնակարան, մեկ ավտոտնակ և երկու հողամաս։
Կառավարությունը 3.8 միլիարդ դրամի ներդրման դիմաց 250 միլիոն դրամի մաքսային արտոնություն է տվել «Ջերմուկ գրուպ» ընկերությանը։