Աննա Հակոբյանի և Փաշինյանի համար միջոցառումները նույն ընկերությունն է կազմակերպում
Նիկոլ Փաշինյանի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի ղեկավարած «Իմ քայլը» հիմնադրամը Տարածքային կառավարման և զարգացման նախարարության հետ համատեղ իրականացնում է «Ներուժ» ծրագիրը, որի նպատակն է Սփյուռքի մտավոր, տնտեսական ներուժի ներգրավումը, ասել է թե՝ սփյուռքի երիտասարդների բիզնես գաղափարների իրագործումը Հայաստանում։
Նշենք, որ ամբողջապես նույնաբովանդակ և նույն՝ «Ներուժ» անվամբ ծրագիր իրականացնում է նաև Զարեհ Սինանյանի ղեկավարած Սփյուռքի գործերի գրասենյակը։
Այս տարի Հակոբյանի «Իմ քայլը» հիմնադրամի կողմից իրականացվող «Ներուժ» ծրագիրը, ըստ ԲՏԱ նախարարության և հիմնադրամի միջևկնքած պայմանագրի, կկայանա հոկտեմբերի 21-26-ը՝ Դիլիջանում։
Ուշագրավ է, որ այս միջոցառման կազմակերպչական աշխատանքներն իրականացնելու է այն նույն ընկերությունը, որը դրամաշնորհ էր ստացել ԿԳՄՍ-ից Աննա Հակոբյանի ամուսնու՝ «Վարչապետի գավաթը»անունովմիջոցառումը կազմակերպելու համար։
Խոսքը 2017 թվականին հիմնադրված «Գևորգյան կոնցեռն» ՍՊԸ-ի մասին է, որի հետ Տարածքային կառավարման և զարգացման նախարարությունը հրատապ մեկ անձից գնման ընթացակարգով կնքել է շուրջ 20 միլիոն դրամի պայմանագիր՝ հոկտեմբերի 21-26-ը Դիլիջանում 60 անձի համար միջոցառում կազմակերպելու նպատակով։
Հիշեցնենք, որ ավելի վաղ գրել էինք նաև Կառավարության մեկ այլ որոշման մասին, որով Աննա Հակոբյանի ղեկավարած «Իմ քայլը» հիմնադրամին հատկացվել էր 100միլիոն դրամ՝ «Ներուժ» ծրագրի համար։