Եթե որոշները մանդատները կուզեն դնեն, թող դնեն. «Հայաստան» դաշինքի ցուցակը երկա՜ր ցուցակ է. Աղվան Վարդանյան
Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը «Հայաստան» դաշինքի մոտալուտ քայքայման մասին հայտարարողներին կոչ է անում՝ նման սպասելիք պետք չէ ունենալ. դաշինքում քայքայում չի սպասվում։
Պատգամավոր Վարդանյանն ասաց 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում՝ հավելելով.
««Հայաստան» դաշինքը 29 անհատականություններից է կազմված. ունի խմբակցության ղեկավար, քարտուղար և որոշումներ կայացնելու մեխանիզմներ։
Անհնար է պատկերացնել, որ այստեղ բոլոր մարդիկ նույն կերպ են մտածում, կամ մտածում են մի բռունցքի տակ, ինչպես ՔՊ-ում է։ Եթե կլինեն «Հայաստան» դաշինքում մարդիկ, որոնք կուզեն իրենց մանդատները դնել, ես խնդիր չեմ տեսնում. ցուցակը երկար ցուցակ է։ Հիշեք, որ եղել է նաև նման դեպք։ Կրկնում եմ՝ եթե մեր խմբակցության դեպքում կլինեն մանդատը դնողներ, դա դեռ չի նշանակի՝ խմբակցության պառակտում, այնպես որ, քայքայում չի սպասվում»,- ասաց Աղվան Վարդանյանը։
Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում