
ԼՂՀ Նախագահի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով ժամանել է Բելգիա

Հունիսի 7-ին Արցախի Հանրապետության Նախագահի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով ժամանել է Բելգիա:
Այս մասին հաղորդում են ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Հունիսի 8-ին Նախագահը Բրյուսելում հանդիպել է Բելգիայի խորհրդարանում Հայաստանի հետ բարեկամության խմբի ղեկավար Էլս Վան Հոֆի եւ մի խումբ պատգամավորների հետ:
Հանդիպմանը քննարկվել են Բելգիայի եւ Արցախի խորհրդարանների միջեւ կապերի զարգացմանն առնչվող հարցեր:
Նախագահ Սահակյանը նշել է, որ Արցախը պատրաստակամ է զարգացնել խորհրդարանական հարաբերությունները Բելգիայի հետ եւ այստեղ ակնկալում է հայ ժողովրդի բարեկամների գործուն աջակցությունը: