
ԵՄ-ն հուսով է մոտ ժամանակներս Ադրբեջանի հետ ռազմավարական գործընկերության մասին նոր համաձայնագիր ստորագրել. Մալենա Մարդ

Եվրամիությունը հույս ունի շուտով Ադրբեջանի հետ ռազմավարական գործընկերության մասին նոր համաձայնագիր ստորագրել: Ներկայում ընթանում է ԵՄ խորհրդից համապատասխան մանդատի ստացման գործընթացը: Այս մասին Trend-ի հետ զրույցում ասել է Ադրբեջանում ԵՄ ներկայացուցչության ղեկավար Մալենա Մարդը:
«Մանդատի ստացումից հետո հնարավոր կլինի բանակցություններ սկսել ադրբեջանական կողմի հետ: Ինչպես գիտեք, մենք այդ կապակցությամբ երկու հանդիպում ունեցել ենք: Հուսով ենք, որ բանակցությունները հնարավոր կլինի սկսել մոտ ժամանակներս»,- ասել է նա:
Մալենա Մարդի կարծիքով՝ Ադրբեջանին ու ԵՄ-ին անհրաժեշտ է նոր իրավական բազա:
«Ինչպես գիտեք, ԵՄ-ի ու Ադրբեջանի միջև գործընկերության մասին գործող համաձայնագիրն ստորագրվել է 1990-ականներին: Դա շատ հին պայմանագիր է ու այդ ժամանակից ի վեր ԵՄ-ի ու Ադրբեջանի միջև օրակարգը շատ է փոխվել: Ներկայում Ադրբեջանի հետ ավելի խորը համագործակցություն է ծավալվել, և իրավական բազան պետք է համապատասխանի այդ համագործակցությանը»,- ասել է նա: