
Գերմանիայում ներգաղթյալներն իրականացրել են 69 հազար հանցագործություն

Ներգաղթյալները իրականացրել կամ փորձել են իրականացնել 69 հազար հանցագործություն 2016թ. առաջին եռամսյակում: Այս մասին վկայում է Գերմանիայի դաշնային ոստիկանության ցեկույցը, հայտնում է Reuters-ը:
Ինչպես գրում է գործակալությունը, հանցագործությունների թիվը, որոնք իրականացրել են սիրիացիները, աֆղանցիներն ու իրաքցիները, ովքեր կազմում են երկրում ներգաղթյալների ամենամեծ խումբը, բարձր է եղել, սակայն, միևնույն ժամանակ, «անհամաչափորեն ցածր»՝ հաշվի առնելով այդ երկրների ներկայացուցիչների թիվը Գերմանիայում:
Զեկույցում նաև ընդգծվում է, որ ներգաղթյալների ճնշող մեծամասնությունը չի իրականացրել ոչ մի հանցագործություն:
«Ներգաղթյալների իրանացրած հանցագործությունների 29,2%-ը եղել է գողություն, 28,3%-ը՝ փաստաթղթերի կեղծումներ, 23%-ը՝ մարմնական վնասվածքներ հասցնելու դեպքեր: Թմրանյութերի տարածման հետ կապված հանցագործությունները կազմել են 6,6%, սեքսուալ հողի վրա հանցագործությունները՝ 1,1%»,- ասվում է հաղորդագրության մեջ: