
Հայտնի է դարձել ԵԽԽՎ-ի՝ Ադրբեջանի հարցով համազեկուցողների այցի օրը Ադրբեջան

ԵԽԽՎ-ի Մոնիթորինգային կոմիտեի՝ Ադրբեջանի հարցով համազեկուցողները՝ավստրիացի խորհրդարանական Ստեֆան Շեննաքը և ռումինացի Սեզար Պրեդան, հունիսի 15-ին կժամանեն Ադրբեջան: Այս մասին հայտնում է APA գործակալությունը:
Զեկուցողների այցի հիմնական նպատակն է հետևել հունիսի 18-ին Աղդաշի ընտրական թիվ 90 շրջանում կրկնակի խորհրդարանական ընտրությունների ընթացքին:
Բացի այդ՝ համազեկուցողները կուսումնասիրեն իրավիճակը՝ կապված Ադրբեջանի կողմից Եվրոպայի խորհրդի առաջ ստանձնած պարտավորությունների կատարման ընթացքի հետ:
Ավստրիացի խորհրդարանական Շեննաքը ԵԽԽՎ մոնիթորինգային կոմիտեի Ադրբեջանի հարցով համազեկուցող էր նշանակվել անցած տարվա դեկտեմբերի 9-ին: