Բաժիններ՝

Բուքմեյքերական գրասենյակը Լոնդոնի ռուսական դեսպանատան մոտ տեղադրել է արկղ՝ մեդալները վերադարձնելու համար

Paddy Power-ը կոչ է անում ռուսաստանցի մարզիկներին՝ վերադարձնել մրցանակները, որոնք նրանք նվաճել են ոչ ազնիվ ճանապարհով:

«Մենք ռուսական դեսպանատան մոտ տեղադրել ենք մեդալները վերադարձնելու համար նախատեսված արկղ այն մարզիկների համար, ովքեր նվաճել են մրցանակներն անօրինական ճանապարհով»,- ասվում է Paddy Power-ի թվիթերյան էջում:

Երկուշաբթի WADA-ի անկախ հանձնաժողովը՝ Ռիչարդ Մաքլարենի գլխավորությամբ, հրապարակեց զեկույց ռուսական սպորտում տեղ գտած դոպինգի մասին: Ըստ դրա արդյունքների, Համաշխարհային հակադոպինգային գործակալությունը հանձնարարել է թույլ չտալ ռուսաստանցի մարզիչների մասնակցությունը միջազգային մրցաշարերին, ներառյալ՝ Օլիմպիական խաղերը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031