Ադրբեջանում թերթ և կայք է փակվել
Ադրբեջանում հրատարակվող Zaman-Azərbaycan թերթը դադարեցրել է իր գործունեությունը, հայտնում է ադրբեջանական APA գործակալությունը:
Թերթի և կայքի հիմնադիրների հայտարարության մեջ ասվում է, որ հաշվի առնելով Թուրքիայում վերջին օրերին կատարվող իրադարձությունները, «ելնելով Ադրբեջանի պետականության շահերից», իրենք որոշում են կայացրել այսօրվանից կասեցնել Zaman-Azərbaycan թերթի և zaman.az կայքի գործունեությունը: