«Լեսթերի» ավագ Ուես Մորգանը երկարաձգեց պայմանագիրն ակումբի հետ
Բոլորը չէ, որ հեռանում են «Քինգ Փաուեր» մարզադաշտից: Նոր պայմանագիրը նախատեսված է մինչև 2019թ. հունիս:«Ուեսն իսկական մարտիկ է և առաջատար: Ես երջանիկ եմ, որ նա կապեց իր ապագան «Լեսթերի» հետ: Հիմա հիասքանչ ժամանակ է այս թիմի մաս լինելու համար: Նախորդ մրցաշրջանը յուրահատուկ էր, իսկ Ուեսը՝ ֆանտաստիկ: Հիմա առջևում ևս մեկ մեծ մրցաշրջան է, և մենք ունենք Մորգանի կարիքը»,- մեկնաբանել է իրադարձությունը թիմի գլխավոր մարզիչ Կլաուդիո Ռանիերին, ում մեջբերում է «Լեսթերի» պաշտոնական կայքը:
Մորգանը խաղում է «Լեսթերի» կազմում 2012 թվականից: 2015-16 մրցաշրջանում 32-ամյա ճամայկացի պաշտպանն օգնեց «Լեսթերին» պատմության մեջ առաջին անգամ նվաճել Անգլիայի չեմպիոնների տիտղոսը:
«Լեսթերի» կազմում Մորգանն անցկացրել է 196 խաղ և դարձել է 8 գոլի հեղինակ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը