Ստոլտենբերգը ՆԱՏՕ-ի երկրների պաշտպանական ծախսերի աճ է կանխատեսում
Հյուսիսատլանտյան դաշինքն արդեն ուժեղացրել է հավաքական պաշտպանությունը ու այդ միտումը կշարունակվի: Այս մասին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտնել է The Wall Street Journal-ի համար գրված իր հոդվածում:
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը գրել է, որ ՆԱՏՕ-ն ի պատասխան Ռուսաստանի գործողությունների է ավելացրել հավաքական պաշտպանությունը, որը չէր եղել Սառը պատերազմի ժամանակներից ի վեր:
Ստոլտենբերգը գրում է, որ եվրոպական դաշնակիցների պաշտպանական ծախսերը այս տարի կավելանան: Նրա խոսքով՝ Ղրիմը բռնակցելով Ռուսաստանը խաթարեց եվրոպական անվտանգությունը:
Ստոլտենբերգի խոսքսվ՝ Ռուսաստանը շարունակ սադրում է ՆԱՏՕ-ին ու դաշինքի անդամներին:
Ինչ վերաբերում է ահաբեկչության դեմ պայքարին, ապա, ըստ նրա, ԱՄՆ-ի ղեկավարած կոալիցիան լավ արդյունքների է հասել, սակայն դեռ շատ բան է հարկավոր անել: