Բաժիններ՝

Մեսսիի հետ նկարվելու համար երկրպագուն ցատկել է նավից

Արգենտինացի ֆուտբոլիստ Լիոնել Մեսսին ընտանիքի հետ հանգստանում է Իբիցայում: Ի տարբերություն շատ ֆուտբոլային աստղերի՝ Մեսսին չի խուսափում հանդիպումներից և հանգստանում է բոլորի հետ նույն վայրում: Սա է պատճառը, որ Իբիցայում Մեսսիի հետ հանդիպելն ու շփվելն այնքան էլ բարդ չէ:

Հետաքրքիր միջադեպ է տեղի ունեցել երեկ: Մեսսիի մեծ երկրպագու Լևս Սալինեսը նկատել է զբոսանավում կանգնած իր կուռքին: Առանց երկար մտածելու՝ նա ցատկել է իրենց նավից և լողալով հասել է մինչ Մեսսիին տեղափոխող զբոսանավը: Տեսնելով երկրպագուին՝ Մեսսին անակնկալի է եկել:

Սալինեսն ու Մեսսին զրուցել են 20 րոպե, միասին նարնջի հյութ են խմել: Այնուհետև տեսնելով, որ երկրպագուի հեռախոսը ջրի պատճառով շարքից դուրս է եկել՝ Մեսսին նավաստիներից մեկին խնդրել է լուսանկարել իրենց:
El Mundo Deportivo-ն գտել և խոսել է խենթ երկրպագուի հետ: Սալինեսը պատմել է, որ

Մեսսին չափազանց համեստ և բարեհամբույր ֆուտբոլիստ է: Այս հանդիպման համար Սալինեսն անգամ չի ափսոսում թանկարժեք սմարտֆոնի կորուստը:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031