Բաժիններ՝

Տարեսկզբից Միջերկրական ծովով Եվրոպա են ժամանել ավելի քան 240 հազար միգրանտներ եւ փախստականներ

2016 թվականի սկզբից ի վեր Միջերկրական ծովով Եվրոպայի երկրներ են ժամանել ավելի քան 240 հազար միգրանտներ եւ փախստականներ: Այս տվյալները հրապարակել Է Միգրացիայի միջազգային կազմակերպությունը:

Կազմակերպության տվյալներով՝ ավելի քան 2,9 հազար մարդ Է զոհվել կամ անհայտ կորել՝ փորձելով հասնել մինչեւ Եվրոպայի պետություններ: Ինչպես նշված Է կազմակերպության լրատվական տեղեկագրում, հունվարի 1­ից մինչեւ հուլիսի 17­ը Եվրոպայի երկրներ ժամանած միգրանտների եւ փախստականների ընդհանուր թիվը հասել Է 240 884­ի:

Զոհվածների եւ անհայտ կորածների թվում կա 2954 մարդ: Դա զգալիորեն ավելի շատ Է, քան անցյալ տարվա առաջին յոթ ամիսներին զոհվածների թիվը (1906 մարդ), հաղորդել Է ՏԱՍՍ­ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս