Բաժիններ՝

Ռուսաստանն ու Թուրքիան հուլիսի վերջին կքննարկեն ավիահաղորդակցությանն ու զբոսաշրջիկների անվտանգությանը վերաբերող հարցեր

Ռուսաստանն ու Թուրքիան հուլիսի վերջին տրանսպորտի նախարարության և տնտեսական զարգացման նախարարության մակարդակներով բանակցություններ կանցկացնեն օդային հաղորդակցության և զբոսաշրջիկների անվտանգության ապահովման հարցերի վերաբերյալ: Այս մասին, ինչպես հայտնում է RIA Novosti-ն, լրագրողներին հայտնել է ՌԴ տրանսպորտի նախարարի տեղակալ Վալերի Օկուլովը:

«Բանակցություններ են նախանշված թուրքական կողմի հետ, դրանք կանցկացվեն ամսվա վերջին: Քննարկվելու են թե´ օդային հաղորդակցությունը, թե´ զբոսաշրջիկների անվտանգության ապահովումը նրանց հանգստի վայրերում»,- ասել է Օկուլովը:
Թուրքիայում պետական հեղաշրջման փորձից հետո ՌԴ քաղաքացիներին ժամանակավորապես արգելվել է ուղևորվել Թուրքիա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս