Բաժիններ՝

Արքայախնձորով դիետա

Արքայախնձորով դիետան բավական օգտակար և հայտնի դիետա է: Այս դիետան սնուցում է օրգանիզմն անհրաժեշտ վիտամիններով և օգնում է ազատվել մի քանի ավելորդ կիլոգրամներից: Եթե մեկ շաբաթ պահեք այս դիետան, կկարողանաք հեշտությամբ ազատվել մի քանի կիլոգրամներից:

Արքայախնձորն արդյունավետ է որովայնի փքվածության, ցելյուլիտի և օրգանիզմում ջրի կուտակման դեմ: Թարմ արքայախնձորն ունի դեղնանարնջագույն կեղև:

Արքայախնձորը պարունակում է բրոմելան կոչվող տարր, որը կանխարգելում է բորբոքումներն ու օգնում է մարսողությանը: Բացի այդ, այն լավացնում է նաև արյան շրջանառությունը:

Արքայախնձորը մեծ քանակությամբ ջուր և երկաթ է պարունակում, որոնք ստեղծում են էրիթրոցիտներ, որոնք էլ, իրենց հերթին, ապահովում են օրգանիզմում թթվածնի շրջանառությունը: Հենց այս ճանապարհով էլ արքայախնձորն օրգանիզմից դուրս է բերում կուտակված ավելորդ հեղուկը:

Կարդացեք նաև

Արքայախնձորը ցածր կալորիականություն ունի. 100գ-ում կա 40 կալորիա:

Դիետայի ժամանակ պետք է հրաժարվեք մի քանի սովորություններից և մթերքներից, օրինակ՝ պանրից, ալկոհոլից, վերամշակված մսային կերակուրներից, էներգետիկ ըմպելիքներից, ածխաջրերից: Բացի այդ, օրական 2 բաժակից ոչ պակաս թեյ և 2 լիտր ջուր պետք է խմեք:

Խորհուրդ է տրվում նաև բացառել կարագը, աղն ու քացախը:

Այս դիետան թույլ է տրվում միայն առողջ մարդկանց: Եթե շաքարախտ, կոլիտ, երիկամների և լյարդի հիվանդություններ ունեք, ապա այս դիետան ձեզ արգելված է:

Ձեզ ենք ներկայացնում դիետայի օրակարգի օրինակ

  • Նախաճաշ՝ արքայախնձորի հյութ+1 միրգ+1բաժակ թեյ+ բանան կամ վարսակի շիլա
  • Կեսօր՝ արքայախնձորի բնական հյութ+աղցան
  • Ճաշ՝ 4 կտոր արքայախնձոր+1 կտոր սև հաց+ ջեռոցում եփված ձուկ կամ հավ+աղցան
  • Սնէք՝ արքայախնձորի հյութ+1 խնձոր
  • Ճաշ՝ 2 կտոր արքայախնձոր+1 բաժակ թեյ+50 գ եփած բրինձ

Օրվա ընթացքում 2 լիտր և ավելի ջուր խմեք:

Այս դիետան մաքրում է օրգանիզմն ավելորդ ճարպերից, տոքսիններից, որոնք էլ ավելորդ քաշի պատճառ են դառնում:

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս