«Հայաստանում քաղաքական փոփոխություններ կատարելու համար բռնությյունը երբեք ընդունելի տարբերակ չի կարող լինել». ՀՀ-ում ԱՄՆ դեսպան

Հայաստանում ԱՄՆ դեսպանատունն ուշադրությամբ հետևում է «Սասնա ծռեր» զինված խմբավորման կողմից Էրեբունի վարչական շրջանում գտնվող Պահակապարեկային ծառայության (ՊՊԾ) գունդը գրավելու հետևանքով ստեղծված իրավիճակին: Այս մասին նշել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլզը՝ «Ա1+»-ի և «Ազատության» հետ զրույցում:

«Բռնությունը երբեք ընդունելի տարբերակ չի կարող լինել Հայաստանում քաղաքական փոփոխություններ իրականացնելու համար։ Մենք ուշադիր հետևում ենք իրավիճակին, քանի որ Ամերիկայի քաղաքացիներին այս քաղաքում անվտանգության և ապահովության վերաբերյալ խորհուրդներ տալն ԱՄՆ դեսպանության հիմնական պարտականություններից է»,- ասել է դեսպան Միլզը՝ հորդորելով ԱՄՆ քաղաքացիներին ժամանակավորապես հեռու մնալ Էրեբունու տարածքից:

Ռիչարդ Միլզը, ով Հայաստանի իշխանությունների հետ կիրակի օրվանից սկսած կապի մեջ չի եղել, մեջբերել է երեկ ԱՄՆ Պետդեպում իրավիճակի վերաբերյալ հնչած հարցի պատասխանը՝ հորդորելով ՀՀ իշխանություններին պրոֆեսիոնալ կերպով մոտենալ հարցին:

Մանրամասները՝ տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031